19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակառակորդը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում․ հայկական կողմն ունի 3 վիրավոր

Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։   Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ […]

Ադրբեջանը երկաթուղի կկառուցի դեպի Շուշի

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն ձեռնամուխ է եղել դեպի հայկական Շուշի երկաթուղու նախագծմանը, հայտնել Է ընկերության ղեկավար Ջավիդ Ղուրբանովը: «Թուրքական Kalyon ընկերության մասնակցությամբ Արդեն աշխատանքներ են տարվում Շուշի քաղաքի ուղղությամբ երկաթուղու նախագծման ուղղությամբ»,- ասել է Ղուրբանովը: Ընդ որում, նա չի հստակեցրել երկաթուղու երկարությունը, հաղորդում է “Интерфакс-Азербайджан”-ը:

Ջնջվում է մի ամբողջ պատմություն ունեցող թատրոն․ Կամերային թատրոնի դերասան

Մենք ունենք թատրոնի միավոր կորցնելու խնդիր։ Ջնջվում է մի ամբողջ պատմություն ունեցող թատրոն։ Այստեղ կարևորն այդ հարցն է։ Այս մասին ԿԳՄՍ նախարարությայն մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Գևորգ Վարդանյանը։ Հիշեցնենք, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԳՄՍ նախարարության  դիմաց։ Նշենք, որՆախարարությունը որոշել է միավորել Հ․Պարոնյանի անվան երաժշտական […]

Մի բացահայտված լրտես ինչու՞ չի կարող լինել ԱԽՔ. Աշոտյան

ՀՀԿ փոխախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նոր տեսա, որ ըստ մամուլի հրապարակումների, օմեգա Արոն նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար։   Ու մի քննարկում, մի քննադատություն։ Ժողովուրդ ջան, ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Դավաճանը վարչապետ է դառնալու։ Տգետը՝ Ազգային Ժողովի նախագահ։ Խուլիգանը՝ մի փոխխոսնակ։ Տուֆտեն՝ մյուս փոխխոսնակ։   Անբարոյականը՝ ԱԳ […]

Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտի հետ համագործակցի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտի հետ համագործակցի ։ Բանակը գլխատողի, եկեղեցին վարկաբեկողի, Շուշին ու Հադրութը ,Դադիվանքը հանձնողի, թուրքի առաջ «ծնկի եկողի» հետ ի՞նչ համագործակցություն, հանուն ինչի՞ . պաշտոնի՞ , թե՞ «30 արծաթի»։   Քաղաքական «ղազագիր» կնքողների պակաս չի […]

Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը

Հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՏՄՊՀ–ից։ Հանձնաժողովիդ հայտնում են, որ այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը: «ՏՄՊՀ աշխատակիցները […]

ՌԴ-ն ակնկալում է, որ ոչ ոք չի համարձակվի ՀԱՊԿ երկրների դեմ ագրեսիա դրսևորել՝ Աֆղանստանում իրադրության ֆոնին. Լավրով

Ռուսաստանը ակնկալում է, որ ոչ ոք չի համարձակվի ՀԱՊԿ-ի երկրների նկատմամբ ագրեսիա դրսևորել՝ Աֆղանստանի իրադրության ֆոնին: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը “Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ” վեբինարի ընթացքում, հայտնում է ТАСС-ը: «Կենտրոնասիական հարևանների հետ մեր դիրքորոշումն այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները լիովին ուժի մեջ են մնում: […]

Ծառուկյանն ուղերձով դիմել է Օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձով դիմել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկներին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելու են 32 –րդ ամառային օլիմպիական խաղերը: Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին մասնակցելու են մեր ուժեղագույն 17 մարզիկներ: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է նվաճել օլիմպիական ոսկին, բայց, որ ամենակարևորն է, պատվո հարթակին […]

Երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան

ԱԺ ձևավորված է, մանդատները՝ բաժանված, իրավիճակը երկրում մնում է ծայրահեղ։ Բոլոր կարևոր հարցերը, որոնք կային, նույն սրությամբ կան, մի բան էլ ավել։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա նոր ԱԺ-ն կընտրի հին վարչապետ՝ մեկին, ով երկիրը բերեց փլուզումների։Պարզապես հիմա դա կարվի ա´յլ ընդդիմության առկայությամբ՝ […]

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ռազմական նշանակության 700 կմ ճանապարհ կանցկացնի. Ալիեւ

Ադրբեջանը ներկայում Քելբաջարի (Քարվաճառ) եւ Լաչինի (Բերձոր) շրջաններում ռազմական նշանակության ճանապարհների անցկացման ակտիվ աշխատանք է տանում, ասել է նախագահ Իլհամ Ալիեւը։ «Քելբաջարի եւ Լաչինի շրջաններում իրականացվում է ռազմական նշանակության ճանապարհների անցկացում։ Այդ ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 700 կիլոմետր։ Առաջ այդ ճանապարհները, այդ թվում սահմանի ուղղությամբ, չկային»,- ասել է Ալիեւը AzTV-ի հարցազրույցում։ «Դա լայնածավալ աշխատանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի