25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է․ «Հրապարակ»

«ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա եւս մեկով։ Սակայն խորհրդարանի մեծամասնությունը ոչ թե որոշել է ընդառաջել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքին եւ Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծել, որի մասին անցած շաբաթ հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, այլ որոշել է տրոհել արդեն գործող առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ու ձեւավորել 2 առանձին հանձնաժողով՝ առողջապահության հարցերով եւ սոցիալական հարցերով զբաղվող։

Նախագիծն ընդգրկված է առաջին նստաշրջանի օրակարգում եւ կքննարկվի առաջիկա օրերին։

«Այս կարգավորման հիմնական նպատակը նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրի նախնական քննարկմանը վերապահված օրենսդրական ակտերի քննարկման եւ խորհրդարանական վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է»,- իբրեւ թե հիմնավորել են ԱԺ իրավաբանները։

Իսկ իրականում, հանձնաժողովների թիվն ավելացնում են, որպեսզի, «օրենքի տառին համապատասխան», մերժեն ընդդիմության առաջարկը՝ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Սա խոսում է այն մասին, որ այս իշխանությունը լուծված է համարում Արցախի հարցը եւ որեւէ պարտավորություն այս առումով չի զգում։

Հիշեցնենք․ նախորդ խորհրդարանում գործում էր 11 հանձնաժողով, ԱԺ կանոնակարգ-օրենքով՝ հանձնաժողովների թիվը չի կարող գերազանցել 12-ը։ Նկատենք նաեւ, որ ութ ամիս է անցել պատերազմից, սակայն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկը ոտք չի դրել Արցախ։ Արցախի կարգավիճակի, անվտանգության եւ մնացյալ հարցերը մնում են անորոշ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ