06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Իշխանությունների ներկայացուցիչը Ծառուկյանի TV-ում․ «Հրապարակ»

. «Օրերս գրել էինք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լուրջ փոփոխություններ է իրականացնում իրեն պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որի արդյունքում Ծառուկյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը՝ Իվետա Տոնոյանը, հեռացել է ՀԸ-ից, որտեղ կոորդինացնում էր լուրերի բաժինը։ Գրել էինք նաեւ, որ նոր պատասխանատուներ՝ ամուսիններ են հայտնվել «Կենտրոնում», որոնք էլ համակարգում են լուրերի բլոկը, քաղաքականություն թելադրում։

Հեռուստաընկերության աշխատակիցներից տեղեկացանք, որ ամուսիններից մեկը՝ Մարիամը, իրենց մոտ է տեղափոխվել Հանրայինից։ Նա իշխանությունների ներկայացուցիչն է Ծառուկյանի TV-ում, որը, ըստ ամենայնի, վերցրել են իրենց վերահսկողության ներքո։

Իվետա Տոնոյանը խորը ընդհատակ է անցել եւ չի պատասխանում զանգերին։ Մարիամն աշխատել է Հ2-ում, «Արմնյուզում», նրա ֆեյսբուքյան էջում, որպես գործող աշխատավայր, նշված է Առաջին ալիքը։ Ամուսինն Արա Քարամյանն է, որն աշխատել է Հ3-ում՝ որպես ադմինիստրատոր, «Արարատ TV»-ում եւ այլն»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ