Սաղ լավ ա, մալադեց մենակ մեկ-մեկ էս կողմ նայի, իշմար ենք տալիս. Ռուբինյանը՝ Հասանովին
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Նախագահ» Ա.Սարգսյանն ԱԺ ում այնպես է ելույթ ունենում, կարծես Շուշին, Հադրութը, Քարվաճառը, ՀՀ և Արցախի մնացած տարածքները՝ Ֆինլանդիայի նախագահն է կորցրել»։
Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն կլինի «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հենց ինքն է լինելու թեկնածուն: Սաղաթելյանն ասաց, թե տեղեկություն չունի՝ արդյոք այլ թեկնածու կառաջադրվի։
8–րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շուրջ 3 ամիս ՀՀ տարածքում թշնամու գտնվելու փաստին՝ ասաց. «Իշխանությունն առնվազն պետք է իշխանություն լինի, որպեսզի ինչ-որ քայլեր անի։ Այսինքն՝ այդ քայլերը դեռ մայիսի սկզբին պետք արվեին, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժեց Սև լճի տարածք» Պատգամավորը նկատում է՝ հիմա շատ դժվար է […]
Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների, ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, Հարգելի նախագահող, Հարգելի պատգամավորներ և ներկաներ, Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ […]
Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Մինչ նիստի մեկնարկը, Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։ Նիստը վարում է տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունն ԱԺ է եկել Սյունիքի՝ կալանավորված քաղաքապետերի լուսանկարներով շապիկներով։ Հիշեցնենք՝ այս պահին կալանավորված են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, […]
Հուղարկավորություն թող գնան այլ տեղ իրականացնեն, այստեղ Ազգային ժողով է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանից առաջ ԱԺ շենք մտնելիս լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին, թե գալիս են խորհրդարան քաղաքական դիակներին հուղարկավորելու համար: Խաչատուր Սուքիասյանը չպատասխանեց հարցին, թե ինչպես են պատաստվում […]
Արմինա Դովլաթբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Արթուր Թևոսյանից այս պատերազմը խլել է երկու որդիներին։ Տղաներից բացի Թևոսյանների ընտանիքն այլ զավակներ չունի։ Վահե (1999) և Դավիթ (2001) Թևոսյան եղբայրները Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղից էին, մեկ տարվա տարբերությամբ էին զորակոչվել, ծառայում էին նույն զորամասի նույն վաշտում։ Ավագ եղբայրը՝ դիպուկահար, կրտսերը՝ գնդացրորդ։ Երբ վաշտը վերջին մարտական գործողությանն էր […]
































