25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դու դավաճան ես: Դավաճան է նաև Գերագույն վիժվածքը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մինչ Ազգային Ժողովում ընդդիմությունը իշխանական քաղաքական դիակներ է հերձում, մի քանի խոսքով անդրադառնամ Արցախի նախագահի պաշտոնին հանգամանքների բերումով լռված Արայիկ Հարությունյանի այսօրվա բլթոցներին:
 
Նիկոլի մարսողական խողովակի վերջնամասում ծվարած սույն ողորմելին, ով նույնքան մեղավոր է Արցախյան վերջին պատերազմի մարդկային և տարածքային կորուստների համար և ով Արցախի բյուջեում հայտնված գումարների հաշվին փորձում է հիմա գնել մարդկանց լռությունը, այսօր դուրս է եկել իր բնից ու անբարո ստեր ու ապուշություններ դուրս տվել:
 
Նա ասել է, թե իբր “դավաճանություն չի եղել ու մենք կռվել ենք աշխարհի դեմ”: Սրան հիշեցնել է պետք վառվռուն աչքերով իր նախապատերազմյան հարցազրույցները, որոնցում նա հայտատրարում էր, որ Արցախի օդը այլևս փակ է, որ բանակը աննախադեպ համալրվում է, որ աշխարհը զմայլվում է ժողովրդավար Հայաստանով:
Մարդ ինչքան բարոյապես ու մտավոր տկար պիտի լինի, որ հիմա էլ, այսքանից հետո, դեռ փորձի արյունից մաքրել իր ու իր տիրոջ արյունոտ երեսը:
 
Բա հարց չե՞ք ուզում տալ. այ Արայիկ, բա որ աշխարհը վիժվածքին “ժողովրդավար” լինելու համար ծափահարում էր, պատերազմի ժամանակ խի՞ կողքներս չէր:
Բա որ այդ սրիկան քեզ հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ բանակցություններում իրեն գժի տեղ է դնում, չէի՞ր զգում գլխներիս եկող աղետը:
Բա խի՞ այդպես ստացվեց, որ ամբողջ աշխարհը, քո խոսքերով, մեր դեմ էր:
Խոսելուց առաջ մտածելը չէր խանգարի:
Բայց ոչ քո դեպքում, քանզի հիմա քո ուշքն ու միտքը ոչ թե Արցախի ապագան է, այլ շինարարական տենդերները, իսկ վերջում էլ՝ ապահով և անպատիժ ծլկելու ճանապարհների որոնումները:
 
Դու դավաճան ես: Դավաճան է նաև Գերագույն վիժվածքը»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ