14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարց է, թե ինչ գործողություններ են կատարվում սահմանի ադրբեջանական հատվածում․ Աբրահամյան

ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարցն այն է, թե դրան զուգահեռ ինչ գործողություններ են տեղի ունենում սահմանագծի ադրբեջանական հատվածում, խորքում և այլն։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ՊՆ փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ, որը կասեցվել է։

ԱԹՍ-ների ակտիվության թեմայի մասին խորը դատողություններ անելու համար պետք է մշտապես սահմանների օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվություն ունենալ, դրանք համեմատության մեջ դնել, ապա հասկանալ, թե դրանց թռիչքներն ինչ ինտենսիվություն ունեն և ինչ հավանական նպատակների են ծառայում։

ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարցն այն է, թե դրան զուգահեռ ինչ գործողություններ են տեղի ունենում սահմանագծի ադրբեջանական հատվածում, խորքում և այլն»,- ասված է գրառման մեջ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ