20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲԴԽ–ն ԱԺ խմբակցություններին հորդորում է կոռեկտ և զուսպ լինել

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը խիստ կարևորում է պետական իշխանության համակարգում դատական իշխանության՝ ապաքաղաքական, չեզոք և միայն մասնագիտական տիրույթում գործելու սահմանադրական առաքելությունը: Պետական իշխանության թևերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի վրա ձևավորված օրենսդիր, գործադիր և դատական մարմինների համագործակցությունը կարող է արդյունավետ գործել միայն այդ մարմինների ու պաշտոնատար անձանց փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման պարագայում: Եվրոպական դատավորների խորհրդատվական […]

«Ադրբեջանի նոր առաջարկությունները պարտադրանք են, դրանք նոր կորուստներ են ենթադրում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող  Ադրբեջանի  սադրանքներին: Ըստ պատգամավորի, Հայաստանում սահմանների շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառը նախ նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթն է, որն ընդհանուր կետերով սահմանել է իրադարձությունների ընթացքը, սակայն անհրաժեշտ մեխանիզմներ չեն ներդրվել: «Սա պատճառ է նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի կողմից անվտանգության ոլորտում […]

Սևանից ջուր բաց թողնելը դիտվում է որպես անօրինական փող աշխատելու միջոց. ձեր փողը պակասե՞լ է. Աննա Մկրտչյանն՝ իշխանությանը

Մարդիկ, ովքեր հիմա կառավարությունում են և այնտեղից որոշել են այս նախագիծն ուղարկել ԱԺ, ասել են բառացի հետևյալը՝ «Սևանից ջուր բաց թողնելը փող աշխատելու միջոց է», խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը։ «Շարունակություն […]

Չի կարելի խաբել ժողովրդին. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է 2010 թ. հուլիսի 17-ին արտահայտած մտքերից մեկը։ «Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ և, մանա­վանդ, խաբել ժողովրդին։ Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը», – գրել է ՀՀ առաջին նախագահը։

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Հայկ Մամիջանյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

Իլհամ Ալիևը, հայտարարելով, թե Արցախում ռազմական գործողությունները Ադրբեջանի համար «ազատության համար մղվող պատերազմ» էր, այսպիսով ընդունեց, որ պատերազմական գործողությունների հեղինակն ու սանձազերծողն ինքն է, ինչը չպիտի վրիպի միջազգային հանրության ուշադրությունից, խորհրդարանի ամբիոնից, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք պնդումներին, հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։  Մամիջանյանն անդրադարձավ նաև Ալիևի գնահատականին՝ տրված ՀՀ-ի […]

Ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը եւ Իրինա Յոլյանը

Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում այսօր՝ օգոստոսի 17–ին, ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը եւ Իրինա Յոլյանը։ Տեղեկությունը հաստատել է ՔԿ խոսնակ Վարդան Թադեւոսյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: Մենուա Հովսեփյանը մեղադրվում է նաեւ  ծառայողական կամ այլ կապվածություն օգտագործելով պաշտոնական դիրքն […]

«ՊՆ, ԱԽ, ԱԳՆ, Կառավարություն․․․պետություն չկա, հետևաբար կան ու էլի կլինեն նոր զոհեր, կորուստներ ու հարվածներ»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանային լարվածության և կրակոցների մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը՝ հղում տալով քաղաքացիների ահազանգերի վրա։ ՊՆ, ԱԽ, ԱԳՆ, Կառավարություն… Պետություն չկա, չկա պետություն։ Հետևաբար կան ու, ավաղ, էլի կլինեն նոր զոհեր, կորուստներ ու հարվածներ»։

Թշնամին օգտվում է մեր երկրում տիրող անկառավարելի և անիշխանական իրավիճակից․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է․ Իրավիճակը լարված է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում․ կան զոհեր, ընթանում են ինտենսիվ մարտական գործողություններ։ Պատճառը մեկն է։ Հայաստան փաստացի չի կառավարվում։ Թշնամին օգտվում է մեր երկրում տիրող անկառավարելի և անիշխանական իրավիճակից։ Բոլոր գործընթացները ընթանում են իներցիոն բնույթով։ Ոչ մի հարցի լուծման վերաբերյալ կողմերի միջև որևէ ձևաչափում քննարկումներ և բանակցություններ չեն ընթանում։ […]

«Սորոսական քաղհասարակությունը» շարունակում է աշխատել հակաՀայաստան օրակարգով. Վրթանեսյան

Մի քանի օր առաջ գրել էի, թե ինչպես էր ՀՀ քաղաքացին 14 տարի ստրկության մեջ մնացել Վրաստանի ադրբեջանցիների ձեռքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: «Գրել էի նաև Հայաստանում արևմտյան որոշ շրջանակների օրակարգերն առաջ տանող կազմակերպությունների լռության մասին այսպիսի հարցերում (իրենք իրենց «քաղհասարակություն» են անվանում, մեզնից շատերն իրենց՝ «սորոսականներ», թեպետ իրականում դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի