20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 430 նոր դեպք, 214 առողջացած, մահվան 7 դեպք

Օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 227 դեպք, որոնցից 222 397-ն` առողջացած, 4685-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 428 670 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք: Ունենք 214 առողջացած, […]

Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի Է ունեցել զանգվածային ծեծկռտուքներ․ Վիտալի Մանգասարյան

Վիտալի Մանգասարյանը գրում է․ Սյուն թվականի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանի ԱՄԲՈՂՋ երկայնքով տեղի Է ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։ Թեմայի վերաբերյալ պաշտոնական հստակ պարզաբանում մինչ օրս չի տրվել, եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի պատասխանել մի քանի կարեւոր հարցերի։ Ի՞նչպես է եղել, որ զինված մեր ստորաբաժանումները մինչեւ ատամները զինված միայն բռունցքներով են մարտի մեջ մտել։ […]

Ադրբեջանական ակցիա, թե՞ գետերի սակավաջրություն․Ստեփանակերտում ջուր չլինելու պատճառը․ panorama.am

panorama.am-ը գրում է․ Ավելի քան մեկ շաբաթ է Ստեփանակերտում  խմելու ջրի  օրախնդիր  է։ Պաշտոնական պարզաբանումների համաձայն ՝ խնդիրը ծագել է տոթ եղանակի պատճառով, ինչի հետևանքով  Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել։ Բացի պաշտոնականից, կան նաև այլ դիտարկումներ։ Մասնավորապես Panorama.am-ի հետ զրույցում, ԵՊՀ էկոլոգիայի բնության պահպանության ամբիոնի դոցենտ, Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի հիդրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Լուսինե Համբարյանը նախ նշեց, […]

Սերժ Սարգսյանն Արցախում է

Ընթացիկ շաբաթվա սկզբից Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր՝ ծանոթացել «Լույս»-ի օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից։    

Հրազեն, մահակներ, ոչ սթափ վարորդներ․ ոստիկանության ուժեղացված ծառայությունը Սիսիանում

Օգոստոսի 12-ի երեկոյան ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողները, ինչպես և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին Սիսիանի բաժնի սպասարկման տարածքում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա, որոնցից մեկի բեռնախցիկում «Սայգա» տեսակի հրազեն կար՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 42 մարտական փամփուշտով։ Հայտնաբերվել են նաև հրացան, մահակներ, մեքենան ոչ սթափ […]

Իրենց համազգեստների կտորի նախշերը նույնն են. Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը գրում է․ Իրենց համազգեստների կտորի նախշերը նույնն են։ Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել է, որ Քանաքեռի կարի ֆաբրիկայի առաջ 2 մեծ ֆուռ են կանգնած, այնտեղ Թուրքիայի պատվերով աշխատանքներ են կատարում։ Չեմ կարող պնդել, թե դա իրականություն է, կամ՝ սուտ։ Սակայն ռազմական գործում մանրուքներ չկան, ներկայացվածը իրողություն է, որը խորհրդածելու տեղիք է տալիս։

Հուսով եմ Հայաստանի պաշտոնական լրատվությունը չի թարգմանվում այլ լեզուներով․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է․ Հուսով եմ Հայաստանի պաշտպանական լրատվությունը չի թարգմանվում այլ լեզուներով և օտարները չեն կարդում պաշտոնական հաղորդագրություններ, ըստ որոնց Ազգային ժողովի նախագահը (պատգամավոր) հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ, Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի հետ, նախարարը աշխատանքային հանդիպում է ունեցել մեկ այլ նախարարի հետ: Մնում է պաշտոնական հաղորդագրություններ տարածեն, որ վարչապետը ձայնային […]

Լուրջ դժգոհություններ կառուցապատողների շրջանում. ինչ է ենթադրում նոր օրենքը. «Ժողովուրդ»

Երեկ ՀՀ կառավարության նիստին որոշում կայացվեց աստիճանաբար դադարեցնել Երեւանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը: Այս որոշման նախագիծը մի շարք դժգոհություններ է առաջացրել կառուցապատող ընկերությունների մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ: «Մենք բոլոր կառուցապատողներով մտահոգված ենք խորապես, որովհետեւ եթե կյանքի կոչվեց եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծը, […]

Երևանի «Աբուհայաթ» ջրանցքի մի մասն այլևս պատմական չէ․ տեղում բարձրահարկ շենք կկառուցվի. hetq.am

 hetq.am-ը գրում է Երևան քաղաքում նոր բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար պատմամշակութային արժեք համարվող «Աբուհայաթ» ջրանցքը կառավարության որոշմամբ հանվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որոշումն ընդունվել է 2021 թ.-ի հուլիսի 26-ին: Այդ որոշումը միակն է, որ հուլիսի 26-ին ընդունել է գործադիրը (գրավոր ընթացակարգով)։  «Աբուհայաթ» ջրանցքի մի մասն անցնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի