20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շուտով արդարությունը կվերականգնվի, եւ ես կկարողանամ ԱԺ–ում անցնել իմ պարտականություններին. Սիսիանի նախկին համայնքապետ

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն այսօրվանից դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Սարգսյանը, որն արդեն մեկ ամիս կալանավորված է։ Հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով: Ճիշտ է, մինչ օրս հանիրավի խոչընդոտվում է իմ կողմից պատգամավորական լիազորությունների ստանձնումը, սակայն […]

Ռուս խաղաղապահները վարժանքներ են անցկացնում Արցախում

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և խախտումների կանխման, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայող Իվան Զոլոտարյովը պատմել է իր ծառայության մեկնարկի, Արցախում դիտորդական առաքելություն կատարելու, կենցաղի և հանգստի մասին: Նա ժամկետային ծառայության է […]

Մովսես Հակոբյանի գործով նոր հրահանգ կա. «Ժողովուրդ»

Մովսես Հակոբյանի գործով նոր հրահանգ կա: Դատական տեղեկատվական համակարգում սահմանափակելով ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի քրեական գործը՝ քաղաքական իշխանությունը չի բավարարվել: Արդեն հրահանգ կա դատական նիստը անցկացնել դռնփակ ռեժիմով: Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ […]

Դասական խոպանչին. ով է Կարեն Սարգսյանը և ում միջոցով է նշանակվել պատասխանատու պաշտոնում. «Ժողովուրդ»

Երեկ խորհրդարանը բավականին բուռն քննարկեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որի զեկուցողը ՀՀ ՏԿՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն էր: Նա երեկ վերջնականապես ի ցույց դրեց իր գիտելիքների մերկությունը: Մասնավորապես, Սարգսյանը չէր կարողանում պատասխանել պատգամավորների կողմից հնչեցված մասնագիտական որեւէ հարցադրման, […]

Իշխանությունը սպասում է խորհրդարանի ընդդիմության ամենօրյա պահվածքին․ «Ժողովուրդ»

Հայրենի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանում իր ծրագիրը ներկայացնել օգոստոսի 24-ին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործադիրը մինչեւ օգոստոսի 23-ը պետք է խորհրդարանական խմբակցություններին ուղարկի կառավարության ծրագիրը, որպեսզի ընդդիմությունն էլ իր հերթին ուսումնասիրի ու դիրքորոշում ներկայացնի: Երեկ արդեն երկրորդ անգամ ԱԺ ՔՊ իշխանական ֆրակցիան կառավարության ծրագիրը քննարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ հիմնականում Փաշինյանն […]

Աննա Մկրտչյան, Հայկ Մամիջանյան, Տիգրան Աբրահամյան․․․․Դուք իրոք՝ պատիվ ունեք. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Աննա Մկրտչյան, Հայկ Մամիջանյան, Տիգրան Աբրահամյան․․․․Դուք իրոք՝ պատիվ ունեք․․․։  Հոյակապ փաստարկված եւ դիպուկ ելույթներ եւ դիրքավորում․․․ Շարունակեք սովորեցնել կապիտուլյանտներին՝ խորհրդարանական գործի նուրբ արվեստը․․․։   Թեպետ դրանք ո՜՝ւր, սովորելն ու՜ր․․․․ Ընդունեք հարգանքիս հավաստիքը․․․․ Պատիվ ունեմ․․․»։

Օգոստոսի 17-ը Մարտունի քաղաքի Վերածննդի օրն է. Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴ, ՄԱՐՏՈՒՆԻ   Օգոստոսի 17-ը Մարտունի քաղաքի Վերածննդի օրն է: Օրվա ընտրությունը կապված է 1992թ.-ի օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերվա ճակատագրական մարտական գործողությունների հետ, որոնք վճռորոշ եղան մարտունեցիների համար: Այդ օրը մարտունեցին կրկին ապացուցեց, որ թուրքն իրավունք չունի և չի կարող ոտք […]

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են. հնչում են կրակոցներ

Սոթքի հանքավայրի տարածքում այս պահին կրակոցներ են հնչում. հանքավայրի աշխատանքը դադարեցված է, աշխատակիցները տարհանվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ «Անկանոն կրակոցներ են հնչում։ Հերթափոխում եղած աշխատակիցներին ուղարկում ենք տուն»,- հայտնեց Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ երեկ գիշեր՝ օգոստոսի 17-ին, Գեղարքունիքում կրակոցների պատճառով հանքավայրի աշխատակիցներին կրկին տարհանել են։ Աշխատանքը վերականգնվել […]

«Կասեի ամոթ, բայց հիշեցի, որ ամոթ չունեք ու ասում եմ՝ գնացեք տուն և պատմեք ձեր երեխաներին, թե էսօր ինչ հերոսություն եք արել…»․ Մակինյան

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կասեի ամոթ, բայց հիշեցի, որ ամոթ չունեք ու ասում եմ՝ գնացեք տուն և պատմեք ձեր երեխաներին, թե էսօր ինչ հերոսություն եք արել… Հիշեցի Արայիկ Հարությունյանի պատմածը, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկները հրաժարվել են Արցախում մարտական խնդիր լուծել… դե ոնց հասկանում եմ՝ Գորիսը դեռ ավելի ապահով է, անզեն մարդու […]

Լավրովը ՌԴ բեռնափոխադրում իրականացնողներին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ-ի տարանցիկ ներուժին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բեռնափոխադրումներով զբաղվող ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքին, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ: Կարևոր է, որ մեր անմիջական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի