24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա է միամտաբար իշխանության հասած թերուսների մակարդակը․ քաղաքագետ

Քազաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

Նիկոլական երեսփոխան DJ Էդիկը Նիկոլ Անհողի, երեկ կառավարության նիստում Գորիս-Կապան ճանապարահատվածի բնակավայրերն ադրբեջանական տեղանուններով արտաբերելու որպես պատճառ նշել է. “Վարչապետն ադրբեջանական տեղանուններ է նշել՝ շեշտելու համար, որ Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել”…

Սա է միամտաբար իշխանության հասած թերուսների մակարդակը և պարզ է, թե ընդամենը 3 տարում կապիտուլյանտ Նիկոլն ու սրա նմաններն ինչպես երկիրը հետ շպրտեցին մի 100 տարով…

Նախ, լավ կլինի DJ Էդիկը պարզաբանի, թե ինչի հիման վրա է նա հայտարրաում, որ Ադրբեջանը հայկական տարածք չի մտել… Պաշտոնապես երկու երկրների միջև սահմանազատում չի եղել և որևէ մեկը չի որոշել, թե հայ-ադրբեջանական սահմանը որպես է անցնում… Այն, որ Նիկոլ Անհողի թրքամետ դավաճանախումբը գտնում է, որ Գորիս-Կապան ճանապարհը փակելով ազերիները չեն մտել Հայաստանի տարախք, դա դեռ այդպես չէ…

Երկրորդը, ի գիտություն անգրագետ և թերուս DJ-ի ասեմ, որ Բաքվում թքած ունեն իրենց կողմից ծնկված և նվաստացված Նիկոլի վրա էլ, DJ Էդիկի վրա էլ և այլ քայլիստ թրքամետների վրա էլ, քանի որ նրանք հաղթել են և պարտադրում են Նիկոլին անել այն ի՛նչ ցանկանում են…

Էդի՛կ, ասենք, վարչապետդ երեք ամիս առաջ ճղճղաց, որ 250 ազերի ներխուժել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմաններից ներս և մինչև հիմա դուրս չեն գալիս… Ի՞նչ եղավ դրանից… Բաքվում վախեցան այն սուբյետից, ով 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ինչ-որ անհայտ տեղում կապիտուլյացիա էր ստորագրում կամ ինչ-որ մեկը Բաքվին կշտամբեց…

Երրորդը, Բաքվում, հատկապես Նիկոլի կապիտուլյացիայից հետո բացահայտ նշում են, որ Հայաստանը՝ Արևմտյան Ադրբեջան է, նոր վարչա-տնտեսական միավորներ են կազմում, որոնցից մեկը Արևելյան Զանգեզուրն է, որով մեզ հասկացնում են, որ կա նաև “արևմտյանը”, բացարձակ չեն թաքցնում, որ նպատակ ունեն առաջնայինը Հայաստանից գրավել Սյունիքը, Վայոց Ձորը և Գեղարքունիքի և Տավուշի արևելյան մասերըև, ի տարբերություն վախկոտ Նիկոլի, ով ադրբեջանական տեղանուններ է նշում՝ ազերիներին պաշտպանելու և քմահաճույքները բավարարելու համար, որ վերջիններս Հայաստանի տարածք չեն ներխուժել, Բաքվում որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել չեն էլ ցանկանում և առաջ են տանում իրենց թեզը և առիթից օգտվում են, որ Հայաստանը ղեկավարում է իրենց կողմից նսեմացվածը և փորձում են մաքսիմալը ստանալ…

Գորիս-Կապան ճանապարհը բացելուց հետո պարզվեց, որ մենք այնքան սարսափելի և խղճուկ վիճակում ենք, որ նիկոլականներից շատերը, այդ թվում քայլիստ որոշ պաշտոնյաներ հրճվում էին ճանապարհի դեբլոկադայի առթիվ…

DJ Էդիկ, մինչ ձեր նմանները երազում են թուրքի հետ բարեկամանալու մասին, թուրքերը մտածում են Հայաստանի կործանման և հայերին իրենց պատմական հայրենիքից վտարաման մասին, որտեղ նրանք դեռ ծվարված ապրում են մի փոքրիկ կտորի վրա, որը Նիկոլ Անհողն ավելի փոքրացրեց…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ