10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմությունը պատրաստվում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերյան եռուզեռին: Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը պատրաստվում է աշնանը նոր թափով վերսկսելու հանրահավաքները եւ ակցիաները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկվել է, որ շարժման հիմնական մարտավարությունը լինելու է երիտասարդությանը եւ տարբեր ոլորտների կարկառուն ներկայացուցիչներին, այլ կերպ ասած՝ ազգի հիմնական շարժիչ ուժին գործողությունների մեջ ներգրավելը: […]

Առնվազն 17 մարդ է զոհվել Բանգլադեշում բողոքի ցույցերի պատճառով /Տեսանյութ/

Հազարավոր ուսանողներ բախվել են ոստիկանության հետ՝ բողոքելով քաղաքացիական ծառայության աշխատանքի ընդունման խտրական կանոնների դեմ: Փայտերով և քարերով զինված հազարավոր ուսանողներ Դաքայում կռվել  են զինված ոստիկանների հետ, որի պատճառով  Բանգլադեշի իշխանությունները դադարեցրել են բջջային ինտերնետի որոշ ծառայություններ՝ ճնշելու համար բողոքի ցույցերը: Ոստիկանության հետ բախումների ժամանակ Դաքայում սպանվել է 11 մարդ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ում մարմինը […]

Հանդիպել բոլորի հետ, բացի Ալիեւից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտանյոք հանդերձ Լոնդոն՝ հանգստանալու մեկնած Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, միջանցքներում կարճատեւ զրույցներ, մի փակ նիստում՝ ելույթ։ Մեր ուշադրությունը գրավեց այն, որ Նիդերլանդների վարչապետի հետ խոսել է «Հայաստան-Նիդերլանդներ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման», Ֆինլանդիայի նախագահի հետ՝ «Հայաստան-Ֆինլանդիա տնտեսական փոխգործակցության […]

Փակ հանդիպում է տեղի ունեցել Արցախի ներկայացուցչությունում: Սամվել Բաբայանը ակտիվանում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ, Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել խորհրդարանական ուժերի ու խմբակցությունների ղեկավարները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Նպատակն արցախցիների միասնականության խնդիրն է եղել, առիթը` հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն եւ Շահրամանյանի ավտոմեքենան առգրավելը։ Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել […]

Էլի մի ՔՊ-ական, ով հեղափոխությունից հետո բարգավաճել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարան է եկել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերից միչեւ 2019 թվականի հունվար, եղել է Երեւանի ավագանու անդամ՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով։ Սոնա Ղազարյանի քաղաքական կարիերան սկսվել է հենց հեղափոխությունից հետո. այն բարենպաստ էր Ղազարյանի […]

«Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիրը 10 մլն դրամի նվիրատվություն է արել Փաշինյանի կնոջ հիմնադրամին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սարգիս Թարվերդյանը երեկ՝ հուլիսի 18-ին, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է արել հիմնադրամին: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից՝ հավելելով, որ փոխանցումը արվել է ոչ թե ընկերության, այլ անձամբ գործարարի անունից: Իր հերթին էլ, Սարգիս Թարվերդյանն […]

30 տարվա մեջ հայտնի չէ մի դեպք, որ պետության ղեկավարը 1 ամսով գնա արձակուրդ. Շարմազանով

ՀՀԿ–ական գործչի բնութագրմամբ` ՀՀ–ում իշխանության մակարդակում ադեկվատության, ամոթի ճգնաժամ է։ ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. 30 տարվա մեջ հայտնի չէ մի դեպք, որ պետության ղեկավարը 1 ամսով գնա արձակուրդ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։ Արձակուրդի մեկնարկին Փաշինյանը գտնվում էր […]

Հերթը Հայաստանի ու հայ ժողովրդի հավաքական ապագայինն է․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլն իր ներքին և արտաքին դավադրություններով, պլանավորված կերպով Ալիևին տվեց քաղաքական, դիվանագիտական, ռազմական և քարոզչական բավարար հնարավորություններ, որպեսզի վերջինս ընդամենը երեք տարում կարողանա լիովին օկուպացնի և հայաթափի հազարամյա հայկական Արցախը: Հերթը Հայաստանի ու հայ ժողովրդի հավաքական ապագայինն է: Այժմ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի