Ոչ միաբևեռ արտաքին ուժերը չեն ավարտել իրենց գործը. սպասում են՝ կապիտուլյանտն իրենցից ում կխաբի. Սերժ Սարգսյան
Մեկամյա վաղեմության ճակատագրական ու նաև ողբերգական իրադարձությունների այս դիտարկումը, կարծում ենք, կարելի է սկսել ընթացիկ որոշակի զարգացման վրա հպանցիկ հայացք նետելով: Հասկանալի է, որ խոսքը Նիկոլի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին մեղադրանք ներկայացնելու և կալանավորելու մասին է: Դավիթ Տոնոյանը, հիշեցնենք, «թավշյաների» քարկոծած ու մրոտած «նախկինների» շարքում այն քչերից մեկն էր, որ հևիհև վազեց Նիկոլի հետ համագործակցելու, […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ վերջինիս համար ցանկացած հարմար պահի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ես պատրաստ եմ հանդիպել, եւ այս առումով արդեն իմ դիրքորոշումը հայտնել եմ: Եթե հայկական կողմը պատրաստ է, ապա ես նույնպես պատրաստ եմ: Մենք ունեցել ենք հանդիպում, որ անցկացվել է այս տարեսկզբին՝ եռակողմ ձեւաչափով: Այն կայացել […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապիտուլյանտների «Կարթագենը պետք է կործանվի»։ Հին Հռոմում մի իմաստուն կոնսուլ ,իսկ հետագայում ցենզոր կար՝ Մարկոս Պորկիոս Կատոն Ավագը ,որն իր յուրաքանչյուր խոսք ավարտում էր այսպես՝ Կարթագենը պետք է կործանվի։ Ես ո՜չ իմաստուն եմ եւ ո՜չ էլ կոնսուլ, եմ,բայց ասում եւ ասելու եմ՝ Հայկը […]
Էրդողանի հայտարարության մասերից մեկում նշված է, որ միջանցքը քաղաքական հարց է և քննարկելի հարց է։ Միջանցքի տրամաբանությունը պետք է հասկանալ։ Նախ, մենք հայտարարել ենք, որ սուվերեն միջանցք չի կարող լինել, Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող։ Միջանցքներ կամ ճանապարհներ, Հայաստանում գոյություն ունեցող ճանապարհներ, հնարավոր է, բացվեն, որոնցից կկարողանան օգտվել ադրբեջանցիները կամ Թուրքիան, որպեսզի […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ։ Ինչո՞ւ։ Ասեմ… Կապիտուլյացիայից հետո եւ կապիտուլյանտների պատճառով Հայաստանն այսօր ահավոր թուլացած է։ Հայաստանը չունի ազգային շահերը սպասարկող իշխանություն։ Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը հակահայկական է։ Նրանք, ինչպես նոյեմբերի 9-ից հետո, ստանալու են հայկական կողմից ամեն ինչ ու փոխարենը իրենց […]
Մի խումբ երիտասարդների, զոհված զինծառայողների ծնողների ու պետական գերատեսչությունների՝ իրարից անկախ ծնված գաղափարը միավորեց նրանց նախագծի շուրջ: Երևանի քաղաքապետարանում գաղափարի համակողմանի քննարկումներից հետո այն ներկայացվել է ՀՀ կառավարության հավանությանը։ Անկախության 30-ամյակի միջոցառմանը տրվեց ծրագրի խորհրդանշական մեկնարկը, որից հետո առաջին 400 տնկիները տեղափոխվեցին Բուսաբանական այգի։ Մանրամասները՝ տեսանյութում:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված կապիտուլ յացիոն պարտության արդյունքում տարածաշրջանում ուժերի՝ շուրջ 27 տարի հաստատված բալանսը խախտվել է։ Իսկ ուժերի՝ ձևավորված հավասարակշռության խախտումն ու ստատուս քվոյի փոփոխությունը Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար շատ լուրջ վտանգ է ներկայացնում։ Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը պատահականության արդյունք չէ և տևական ժամանակ հասունացել է։ Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ նախապատրաստվում […]
«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին զրկել դասավանդելու հնարավորությունից։ Մոտ երկու ամիս առաջ ՊԿԱ-ն նման որոշում էր կայացրել նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, մեկ այլ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի առումով՝ հրաժարվելով նոր աշխատանքային պայմանագիր կնքել նրա հետ: Ըստ էության, գործ ունենք բացառապես քաղաքական որոշումների […]
«Փաստ» թերթի տեղեկություններով, երկուշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, տարածաշրջանային և ներքաղաքական թեմաներով ասուլիս է տալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ասուլիսի թեմաներն են լինելու Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները, երկրում առկա վիճակը, հնարավոր զարգացումները, վտանգներն ու մարտահրավերները։ Մեր ունեցած տեղեկություններով, լրատվամիջոցները հրավիրվելու և մասնակցելու են հավատարմագրման կարգով. նախատեսվում է ընդգրկել լրատվադաշտի ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ իշխանական դաշտում գործող […]
























