08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեւանի ափին ՔՊ-ն քեֆ է արել. ով պետք է՝ քաղաքական հրահանգներ է ստացել

«Ժողովուրդ»-ը գրում է. «Սեւանա լճի ափին գտնվող ՀՀ կառավարական ամառանոցում ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խնջույք է արել: Կուսակցական խնջույքին ներկա են եղել իշխանական վերնախավը՝ թե’ պատգամավորներ, թե՛ նախարարներ, ու մինչեւ ուշ գիշեր քեֆ են արել: ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ, անկաշկանդ մթնոլորտում զրուցել, տարբեր թեմաներ քննարկել, շրջել կառավարական ամառանոցում: «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ խնջույքը […]

Կառավարությունը փայ է մտնում բիզնեսին

«Ժողովուրդ»-ը գրում է. «2018 թվականի օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում բիզնեսով զբաղվող որևէ մեկն անհանգստանալու որևէ բան չունի: Ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան և ունեցվածք չի խլվելու»: Այս հայտարարությունից ընդամենը երկու օր առաջ՝ 2018թ․ օգոստոսի […]

Աշոտյանի գործով դատավորը ընդդիմադիր պատգամավորի վրա բողոք է գրել

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «ՀՀ Հակակոռուպցին կոմիտեում, դատավոր Դոլմազյանի դիմումի հիման վրա, քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում որպես վկա ներգրավված է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Այս մասին երեկ «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է Թ. Թովմասյանը: Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պատժել պատգամավոր Թովմասյանին, որ վերջինս հրապարակային […]

ԱԺ աշխատանքի դրամատիկ մեկնարկը

«Հրապարակ»-ը գրում է. Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկն էր, որը բավականին դրամատիկ ընթացավ`  նորաթուխ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը արտիստիկ երդման տեքստ արտասանեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ատելության խոսքը տարածեց ամբիոնից` արցախցիներին եւ Արցախի իշխանություններին թիրախավորելով: Նրան երկրորդեց մեկ այլ պատգամավոր` Արթուր Հովհաննիսյանը` արդարացնելով Ալիեւին եւ մեղքը դնելով Սամվել Շահրամանյանի վրա, որի հրամանագիրն է, իբրեւ […]

Պարզ ստամոքսամտության ճիչ

Ստամոքսամտություն՝ հասցված «պետական գաղափարախոսության» մակարդակի «Փաստ»-ը գրում է. Գուցե թիվ 1 հեծանիվը վնասվել է, գուցե ոտնակն է փչացել, իսկ հնարավոր է՝ մեկ այլ պատճառով Փաշինյանը երեկ վերստին ֆեյսբուքյան ակտիվության բռնկում ունեցավ: Ուրեմն, դրել ու Հայաստանի Հանրապետության անունից կոչ է ուղղել «հպարտ քաղաքացիներին»: Կոչը միանգամայն փաշինյանական է. «Այստեղ հաց, այստեղ կաց»: Դա քիչ համարելով՝ մի հատ […]

Իրանի պատասխանը տարբերվելու է ուժի առումով

Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղն իրաքյան լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը հարմար պահին կարձագանքի Իսրայելի ահաբեկչական գործողությանը՝ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար։ Mehr-ի փոխանցմամբ՝ «Այս փուլում պատասխանը տարբերվելու է նախորդ արձագանքից՝ կատարողականի, կատարման, ուժի առումով, որը կորոշեն անվտանգության և ռազմական հրամանատարները՝ համապատասխան ժամանակին և վայրում»,-հայտարարել է նա։  

Այստեղ հաց, այստեղ կաց. Փաշինյանը գրառում է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին. «Այստեղ հաց, այստեղ կաց»»։ Մեկ այլ գրառմամբ նա նշել է. «Հայերենում «հացել» բայ իրականում կա, որը նշանակում է հաց ուտել, ճաշել: Բայց մեզ անհրաժեշտ է այն օժտել եւս մեկ իմաստով՝ հաց ստեղծել: Ընդ որում, նյութականացման մեղադրանքները տեղին չեն, որովհետեւ մարդն ինքը […]

Երկրից հեռացած նախագահը խոստանում է «շարունակել պայքարը» հանուն ժողովրդավարության /Տեսանյութ/

Վենեսուելայի ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը խոստացել է «շարունակել պայքարել» իր երկրի ժողովրդավարության համար՝ Իսպանիայում ապաստան ստանալուց հետո։ Պարոն Գոնսալեսը շաբաթ օրը լքել է Վենեսուելան՝ շաբաթներ անցկացնելով Կարակասում Իսպանիայի դեսպանատանը թաքնված՝ կնոջ հետ ժամանելով Մադրիդի Տորեխոն դե Արդոզ ռազմաավիաբազա տեղական ժամանակով մոտ 16:00-ին (14:00 GMT): 75-ամյա քաղաքական գործչի  հեռանալը հաջորդեց հուլիսի 28-ի ընտրություններից հետո տեղի ունեցած […]

Ստիպված են խոստովանել, որ Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերը խաբկանք են․ 168.am

168.am-ը գրում է․ Տևական ժամանակ հասարակությանը մոլորեցնելուց հետո իշխանությունները ստիպված են խոստովանել, որ Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերը խաբկանք են։ Դրանք բոլորովին էլ այնպիսին չեն, ինչպիսին մինչև վերջերս ներկայացնում էին։ Օրերս պաշտոնական վիճակագրությունը հայտարարեց, որ վերանայել է տնտեսական աճի նախկին ցուցանիշները և կտրուկ նվազեցրել։ Վերանայումից հետո, իշխանությունների այդքան գովաբանած համաշխարհային մակարդակի աճերից շատ քիչ բան է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի