17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ես Նիկոլ Փաշինյանից որևէ ազգային ու պետականամետ լուծում երբեք չեմ սպասում, ես ասել եմ՝ եթե սրանք մնան, Հայաստանը դանդաղ դառնալու է թուրքական վիլայեթ».Շարմազանով

«Ես Նիկոլ Փաշինյանից որևէ ազգային ու պետականամետ լուծում երբեք չեմ սպասում, ես ասել եմ՝ եթե սրանք մնան, Հայաստանը դանդաղ դառնալու է թուրքական վիլայեթ» «Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, առնվազն 2019 թ․ հունվարից ասել եմ՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոյություն ունի որպես քաղաքական իշխանություն, ՀՀ-ն և Արցախը կորցնելու ենք, գահավիժելու ենք․․․ Դժբախտաբար, այս […]

«Կուզե՞ք կոնկրետ տեղ պայմանավորենք, որ չկորցնենք իրար». Աղվան Վարդանյանը ՔՊ-ականներին հրավիրեց հանրահավաքի

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին հրավիրեց այսօրվա հանրահավաքին։ «Հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, առաջարկում եմ, հորդորում եմ այսօր՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում  մասնակցել հանրահավաքին»,-նշեց Վարդանյանը։ Նա ասաց, թե հանրահավաքի օրակարգը վերաբերում է յուրաքանչյուրին։ «Ձեզ կսպասեմ այնտեղ, կուզե՞ք կոնկրետ տեղ պայմանավորենք, որ չկորցնենք իրար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Ազատ արձակել բոլոր բանտարկյալներին». ԱՄՆ դեսպանը հանդիպել է գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ հանդիպմանը ներկա են եղել և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն են եղել, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց […]

Հայաստան–Վրաստան սահմանին կրկին երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Լոռու մարզում

Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման […]

«Հրապարակում ոչ թե մարդկանց բազմություն է պետք, այլ էլիտաների ներկայություն». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր հասարակությունը քաղաքական չէ: Չափից ավելի շատ քաղաքականացված է, բայց քաղաքական չէ: Եվ սա մեծ խնդիր է, որն իր հետևից բազում այլ խնդիրներ է բերում: Վերցնենք, օրինակ, այսօրվա հանրահավաքը: Մարդկանց մոտ հիմնական մեկ հարց կա` ի՞նչ է անելու ընդդիմությունը: Ընդ որում, այդ հարցն իր մեջ պարունակում է մի […]

Որքանո՞վ է մեր հասարակությունն ընկալունակ իրական սպառնալիքներին արձագանքելու հարցում. «Փաստ»

Այսօր Ազատության հրապարակում ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել, ինչն ինքնին նշանակում է քաղաքական գործընթացների ակտիվացման նոր փուլ։ Պետք է ընդունել, որ այսօրվա հանրահավաքը տեղի է ունենում առանձնահատուկ պայմաններում, քանի որ ներկայումս Արցախին և Հայաստանին սպառնացող վտանգն իրապես ծայրահեղ աստիճանի է հասել։ Եվ նույնիսկ իշխանություններն են խոստովանում, որ Ադրբեջանը փորձում է հիմքեր ստեղծել լայնամասշտաբ հարձակում սկսելու համար։ […]

«Կինոյի տղա» խաղալն էլ արդեն չի օգնում. «Փաստ»

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հատկապես վերջին շրջանում ավագանու նիստերի ու գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, ինչպես քաղաքապետարանում են կես կատակ-կես լուրջ ասում, իրեն դնում է «կինոյի տղայի» տեղը. բոլորի հետ խոսում է ոչ միայն մուննաթով, այլև հոխորտալով, ցինիզմով, սարկազմով: «Փաստ» թերթի տեղեկություններով, Սարգսյանի այս պահվածքը առաջին հերթին պայմանավորված է ինքնահաստատման մղումով՝ ցույց տալու, որ քաղաքապետն ինքն է: […]

ՔՊ-ի ներսում թեժ պայքար է վարչության կազմում ընդգրկվելու համար. «Ժողովուրդ»

Տեւական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ մերձիշխանական աղբյուրներն են հայտնում` Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը մի քանի թեւերի է բաժանվել, ու ամեն մեկն իր «պայքարն» է տանում։ Բանն այն է, որ ՔՊ-ն առաջիկայում վարչության նոր կազմ պետք է ընտրի, որտեղ ընդգրկվելու ցանկություն թե՛ գործող անդամները, թե՛ ՔՊ-ական պատգամավորներն ունեն։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի