17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարժման նոր փուլը գրանցեց իր առաջին հաղթանակը՝ Արցախի դրոշը տնկեց Ֆրանսիայի հրապարակում. Մամիջանյան

Երեկ ընդդիմությունը տևական դադարից հետո մեծ հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում։ Հանրահավաքին ելույթ ունեցավ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների երեքական պատգամավոր, որից հետո նրանք շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ, որոշ ժամանակով փակեցին Ֆրանսիայի հրապարակը չորս կողմից, հրապարակի կենտրոնում՝ հենց Ռոդենի արձանի կողքին տնկեցին Արցախի դրոշը, այնուհետև Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այս խորհրդանշական հրապարակից իրենք շարունակելու են պայքարը մինչև […]

Ալիևը ժամանել է Բրյուսել

Ապրիլի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայանալու է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև:

Երեկ իրավապահ մարմինները հանրահավաքի մասնակցությունը ֆիքսել են ավելի քան 16.000 ՀՀ քաղաքացու. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երեկ իրավապահ մարմինները հանրահավաքի մասնակցությունը ֆիքսել են ավելի քան 16.000 ՀՀ քաղաքացու: Այս քաղաքացիներից յուրաքանչյուրն ունի պահանջ ուղղված իր արժանապատվության վերականգնմանը: Այս քաղաքացիներից յուրաքանչյուրի համար Հայաստանի ու Արցախի պետականությունները ամենաթանկն են: Այս քաղաքացիներից յուրաքանչյուրը գիտի անառարկելի ճշմարտությունը: Այս քաղաքացիներն այդ ճշմարտությունն անցկացնելու են մեր […]

Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին

Մահացել է  Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Քիչ առաջ հաղորդվեց, որ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից հետո։ Եկեք հարգենք նրա հիշատակը», – այսօր հայտարարել է Վոլոդինը Պետդումայի նիստում։

Մի հանրահավաք էլ դուք կազմակերպեք,որ պարզ լինի ձեր կողքը բացի տնեցիներից աջակից կա՞,թե՞՝ ոչ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.   Երեկվա հանրահավաքը սկսել են քննադատել նիկոլասեր որոշ «ընդդիմադիրներ»։   Մեկն ասում է ՝օպերայում մի քիչ ազատ տեղ կար,մյուսը՝ նախկիններից էր «նեղված, իսկ էն մյուսը՝ թե բա իշխանափոխություն տեղի չունեցավ։   Ու դա ասում են «ուժեր»,որոնց «կուսակցությունների»քաղաքական կապիտալը միասին վերցրած 0,5-1,5 տոկոս է կազմում,իսկ ամենամեծ քաղաքական հաջողությունը՝ կապիտուլյանտների […]

Ծանր վիճակում է հայրենիքը. այս իրավիճակում ու այս պայմաններում խաղաղության պայմանագիր նշանակում է Արցախ Ադրբեջանի կազմում. արցախցի պատգամավոր

Արցախում իրավիճակը գնալով բարդանում է, արցախցիների մոտ աճում է հուսահատությունն ու անկումային տրամադրությունները, Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ «Հուսով եմ, որ մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ կանգնած ենք դժվարին մարտահրավերների առջև ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճակատում։ Այո, ծանր վիճակում է հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս, հուսով եմ՝ […]

Մոսկվան Կիևի հետ բանակցություններում մուկ ու կատու չի խաղալու․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցությունների հեռանկարները և Կիևի մարտավարությունը, ասել է, որ Մոսկվան «մուկ ու կատու չի խաղա»։ «Մենք անհանգստացած ենք, որ ուկրաինական կողմը որոշել է պահանջել, որ եթե պայմանագիր կնքվի, մի քանի օրվա ընթացքում պետք է դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները, ռուսական զինված ուժերը կլքեն Ուկրաինան, իսկ դրանից հետո կլինի […]

«Որովհետև Հայաստանը դա Նիկոլ Փաշինյանը չէ: Հայաստանը հրապարակում կանգնած Հայն է, որը դեռ շատ ասելիք ունի աշխարհին». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա հանրահավաքը մի քանի դրական ազդակ ուներ: Պետք է անկեղծ ասեմ` չէի սպասում, որ այդքան մարդ կգա: Իսկ մարդիկ ոչ միայն եկան, այլև շատ շատերը հետները պաստառներ բերեցին, որոնց վրա քաղաքական կոնկրետ ուղերձներ և դիրքորոշում էր արտահայտված:   Սա, իմ կարծիքով, վերջին ամիսների ամենալավ լուրն է. քաղաքացիները եկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի