23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է ամեն ինչ անենք, որ «Կոնսենսուս՝ մինուս Նիկոլ Փաշինյան» բանաձևը ենթարկվի քաղաքական կապիտալիզացիայի․ Անդրանիկ Թևանյան

Միանում ենք Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությանը, որով Հայաստանի և Արցախի խորհրդարաններում փաստացի հաստատվեց «կոնսենսուս մինուս մեկ» տարբերակը, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Այսինքն, Արցախը 100 տոկոսով՝ ի դեմս իր խորհրդարանի և Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ են այն մոտեցմանը, համաձայն որի լղոզված, մանիպուլյացիաներով և այլ տարբերակներով հանրությանը ներկայացնելով՝ փորձում են տարածել, որ իբր Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում», – հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

 Պատգամավորը հիշեցրեց՝ ՀՀ գործող իշխանությունն ասել էր, որ խնդրի լուծումը պետք է բավարարի Արցախի ժողովրդին, սակայն Արցախի ժողովուրդը դեմ է այդպիսի լուծմանը և Հայաստանի իշխանություններին համարում է ոչ լեգիտիմ։
 

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ «Կոնսենսուս՝ մինուս Նիկոլ Փաշինյան» տարբերակը վերածվի քաղաքական արդյունքի, այսինքն՝ այս բանաձևը ենթարկվի քաղաքական կապիտալիզացիայի», – ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունն այժմ պետք է կազմակերպվի՝ հաշվի առնելով փողոցային պայքարի ընթացքում նախկինում թույլ տրված սխալները։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ