23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում կավելացվեն արտադրական կանեփի արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման համար նախատեսված քվոտաները

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահան¬ման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզավորման հայտի ձևերը և այդ գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1170-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ:

Որոշմամբ սահմանված են զգալի չափով առավել քանակությամբ արտադրական կանեփի արտադրության քվոտաներ, քան արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման գործունեության իրականացման համար:

«Օրինակ` յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը քսան հազար (20.000) լիտր կաննաբիդիոլի յուղ, սակայն կարող է մեծածախ վաճառել կամ արտահանել ընդամենը 100 (հարյուր) լիտր կաննաբիդիոլի յուղ: Այս պարագայում հարց է առաջանում արտադրության մնացած քանակը ինչպես է իրացվելու, այն դեպքում, երբ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.3.-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի: Ուստի առաջարկում ենք արտահանման և մեծածախ առևտրի քվոտաները ավելացնել»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Լիցենզիաների ներդիրների մեջ առկա են կետեր, ըստ որոնց` անհրաժեշտ է նշել Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, մեծածախ առևտրի նվազագույն քանակները, սակայն լիցենզավորման կարգի մեջ չկա համապատասխան կարգավորում, ըստ որի` հայտատուն պետք է հայտում կամ կից փաստաթղթերում նշի նվազագույն քանակ: Ուստի պարզ չէ ներդիրի մեջ ինչ քանակ պետք է նշվի: Միաժամանակ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.7.-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քվոտավորումը կարող է լինել տարբերակված, ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն և նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ծավալներ (քանակ) սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով:

«Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումների խախտումը համարվում է լիցենզիայի դադարեցման հիմք: Սույն կարգավորումից հետևում է, որ թե առավելագույն, թե նվազագույն քանակի խախտումը հանդիսանում է լիցենզիայի դադարեցման հիմք: Ուստի սույն նախագծով առաջարկվում է սահմանել նվազագույն քանակ տոկոսային հարաբերակցությամբ և ներդիրից հանել համապատասխան կետերը:
 
Նախագծով առաջարկվում է լիցենզիաների ձևերի մեջ ավելացնել գործունեության տեսակին համապատասխան սերիա Կ-XX-ի փոխարեն», – նշված է նախագծում:
 Որոշմամբ սահմանվում է, որ շահագրգիռ պետական մարմինները լիցենզավորող մարմին են ներկայացնում եզրակացություններ: Երբեմն եզրակացությունների բովանդակությունից պարզ չէ` արդյոք այն դրական է ,թե բացասական, որի արդյունքում լիցենզավորող մարմինը դժվարանում է վերջնական որոշում կայացնելու հարցում. առաջարկվում է եզրակացության վերջում նշել դրա դրական կամ բացասական լինելու մասին:
 Նախագծով նախատեսվում է լուծել արտադրակիան կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի լիցենզավորման գործունեությանը խոչընդոտող որոշ հարցեր:
Նախագծի ընդունմամբ հայտատուն կարող է դիմել լիցենզավորման միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ սահմանված անհրաժեշտ տարածքային և գույքային հագեցվածությունն ապահովելուց հետո: Կավելացվեն արտադրակիան կանեփի արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման համար նախատեսված քվոտաները: Կսահմանվի քվոտաների նվազագույն չափ: Կարգավորում կտրվի շահագրգիռ մարմինների կողմից տրվող եզրակացություններին:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ