12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Ավինյանը խոստանում է անդրադառնալ իր՝ քաղաքապետ դառնալու մասին լուրերին

ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.   «Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Եվ այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով։   Քաղաքական ավելի ակտիվ շրջանում մտադիր […]

Freedom House-ը Փաշինյանին կոչ է արել «թափանցիկ» ասուլիսներով հանդես գալ

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի միջոցները, այդ թվում՝ բաց և «թափանցիկ» ասուլիսների միջոցով, ժողովրդավարության առողջ գործունեությունն ապահովելու համար: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում:           

ՔՊ-ն Սյունիքում խորհուրդներ է ընտրում. «Հրապարակ»

«Շաբաթ-կիրակի Սյունիքում թեժ է լինելու: Մեղրիում եւ Կապանում ՔՊ-ն խորհուրդներ է ընտրելու: Երեւանից կուսակցական պատվիրակություն կմեկնի մարզ։ Մենք տեղեկացանք, որ Մեղրին իր կուրացիայի տակ է վերցրել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, առավել թեժ մրցակցություն սպասվում է Կապանում, որտեղ խորհրդի նախագահի երկու հավակնորդ կա՝ զարմիկներ Դավիթ Դանիելյանն ու Նարեկ Բաբայանը։ Չի բացառվում, որ երրորդն էլ միանա: Պակաս […]

Եվս մեկ լիազորություն վարչապետին. «Ժողովուրդ»

Վարչապետը եւս մեկ լիազորություն կունենա։ Ամեն դեպքում, դա է ստացվում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությամբ։ Այժմ օրենքում ամրագրված է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներն իրենց դիմումները ներկայացնում են կառավարություն, եւ այդ կառույցն է կոլեգիալ հաստատում այն։ Այժմ օրենքում համապատասխան լրացում են անում` ներառելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ․ ՊՆ

Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։   Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել […]

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում ընթանում էր դիզվառելիքի գործով հերթական նիստը:   Գործով վկաները կրկին չէին ներկայացել դատարան: Նրանցից մեկին ոստիկանությունը պետք է դատարանի որոշմամբ բերման ենթարկեր նիստին, սակայն փաստացի դատարանի որոշումը չի կատարվել: Դատավորը հայտարարեց, որ կրկին կդիմեն ոստիկանություն՝ վկային հաջորդ նիստին բերման ենթարկելու համար: Մյուս վկան դատարանին տեղեկացրել էր, որ անձնական […]

Ինչպես է Մանվել Փարամազյանը ծաղիկներով դիմավորում Աննա Հակոբյանին

Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելեց Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը և վարչապետի տիկնոջը ուղեկցեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։   Նրանց հյուրընկալեցին Արշալույս տատը, նրա տղան, թոռն ու ծոռները: Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր անունից Արշալույս տատին նվիրեց Հայաստանի […]

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Ղազինյանը հուլիսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը […]

Շնորհակալ եմ, որ եկել եք, բայց հո ամբողջ կյանքում չե՞ք գալու. Սերժ Սարգսյանը`դատարանի բակում իրեն սպասողներին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստին նախատեսված էր վկաների հարցաքննությունը, սակայն հրավիրված վկաներից որևէ մեկը չէր ներկայացել դատարան: Դատական  հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ը՝ ժամը 14:30-ին։ Դատարանի բակում հավաքվել էին Սերժ Սարգսյանի համակիրները, որոնց նախագահը շնորհակալություն հայտնեց «Շնորհակալ եմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի