30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ զինուժը «Սմերչ» համակարգերի և 120մմ ականանետերի ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել

ՀՀ զինված ուժերը «Բաղրամյան» զորավարժարանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և 120մմ 2Ս12 «Կապուտան» ականանետերի ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գնդապետ Ռուբեն Գասպարյանը նշել է, որ վարժանքների հիմնական նպատակն է ստուգել հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, բարձրացնել մարտունակությունը, բարոյամարտական հատկանիշները, ամրապնդել ֆիզիկական դիմացկունությունը, ինչպես նաև բարձրացնել հրամանատարների կողմից ստորաբաժանումների կառավարման հմտությունները, կատարելագործել ստորաբաժանումների գործողությունների […]

Կարիք կա հասկանալու

Կա կարիք՝ մի պահ կողքից նայելով՝ հասկանալ ստեղծված վիճակը։   Հասկանալ Նիկոլին Նա չի փոխվում՝ ո՛չ դեպի լավը, ո՛չ՝ վատը։ Կա Նիկոլի կոնստանտ։ Նրա հետ բանավեճի, քննարկման որակը չի փոխվելու։ Նա ամենաբարդ ու կարևոր թեմաները իջեցնում է բոթասի, ճվճվոցի որակի։ Ապշելու բան է, ինչպես է Նիկոլը ընդդիմության հանդեպ մեկ րոպեանոց շահեկանության համար վնասում պետության շահին, […]

Ոստիկանության զորքերի ծառայողները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է. Թովմասյանը գրություն է ուղարկել դատախազին

ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է և անթույլատրելի խաղաղ հավաքների և ցույցերի ժամանակ: Այս տեղեկության հեղինակը AntiFake.am լրատվական կայքն է, Facebook-ում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։   «AntiFake.am-ի հրապարակած հոդվածում, մասնավորապես նշվում է, որ Ոստիկանության զորքերի ծառայողների մոտ նկատվել […]

«Միանում եմ». Մտավորականների կոչի տակ 200-ից ավել ստորագրություն կա արդեն

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նրանք հանդես են գալիս ի պաշտպանություն համաժողովրդական միասնական պայքարի, որն ուղղված է Արցախի փրկությանը, Հայոց պետականության կազմալուծման կասեցմանը, մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնմանը։ /Կոչը բաց է միանալու համար/ Սիրելի հայրենակիցներ, Մեր պետականությանն ուղղված սպառնալիքները ծայրահեղ խորացել են՝ հատելով բոլոր կարմիր գծերը։ Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և քաղաքական ճգնաժամը […]

Եղբայր, բայց ձեր տնեցիքից բացի ձեզ մարդ ճանաչո՞ւմ է․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Առաքելյանին

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ես, իհարկե, չգիտեմ՝ Նիկոլի ջեբի ընդդիմության քասթինգն ով է արել, բայց որ ակնհայտորեն քաղաքական անտաղանդ կերպարների է ընտրել՝ փաստ է: Առավոտյան Լուսավորի «մտքի գիգանտ» Գեւորգ Գորգիսյանը (Էդմոնն էլ Հ1-ի պավիլիոնից տուն չի գնում) հայտարարել էր, թե բա՝ դուք ընտրության չմասնակցեիք, հիմա ես պատգամավոր կլինեի, հիմա էլ Նիկոլի նախկին նախարար, […]

Հրաժարականներ են սպասվում. «Իրավունք»

«Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` առաջիկա շաբաթում նախատեսվում են մի շարք պաշտոնյաների հրաժարականներ: Այս խոսակցություններն ուղղակի «ցեց են գցել» ՔՊ-ականների ջանը` շատերը մտահոգ են ու չեն կողմնորոշվում` իսկապե՞ս «նավը լքելու ժամանակն է», թե՞ հերթական անգամ Փաշինյանը փորձության է ենթարկում իրենց` ստուգելով յուրաքանչյուրի հավատարմությունը»։

Արգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին. «Հրապարակ»

«Իշխանությունն ընդդիմադիրների պայքարը ճնշելու, հետապնդումների նոր գործիքակազմ է մտածել։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։   Ինչպես հայտնի է, ներկայիս ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարի առաջին իսկ օրվանից իշխանականներն ու […]

ԱԽ նիստում Արցախի նախագահը մանրամասներ է պատմել իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից. «Հրապարակ»

«Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական կուսակցությունների պահանջով մայիսի 25-ին հրատապ կարգով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների եւ ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու մասին ձեւակերպումը՝ նշելով, որ այն չի […]

«Միակ փաստաթուղթը, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա «Մադրիդյան սկզբունքներն» է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով, որին իրավունք ունեին մասնակցել նաև ադրբեջանցիները, որոշեց առանձնանալ և ապրել սեփական պետության մեջ: Հանրաքվեի արդյունքները միջազգային հանրությունը չի ճանաչել, եթե ճանաչվեր, Արցախի հարցը լուծված կլիներ: Հանրաքվեից հետո Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում կնքվեց զինադադար և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի