12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր արդեն երրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանում

Հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ:   Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: […]

Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում

Սույն թվականի հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․17⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով  Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 […]

Գագիկ Ծառուկյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին հարցին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հատիս լեռան մոտ էր, որտեղ էլ տեղադրվելու է նրա նախաձեռնությամբ կառուցված՝ Հիսուս Քրիստոսի արձանը։ Նախագծի վերաբերյալ հարցերից բացի, լրագրողները ԲՀԿ նախագահին  նաև քաղաքական բնույթի հարց ուղղեցին՝ հիշեցնելով, որ ժամանակին ինքն ու նրա ղեկավարած ուժը պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Այն ժամանակ, երբ պահանջում էինք, ես ասել էի, որ մենք […]

«Ոչ մի հարց չի լուծվում նրանով, թե ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ի պաշտոնե ՊՆ 1-ին տեղակա՞լ է, թե՝ ոչ»

«Մարշալ Խանփերյանցի անվան ինստիտուտը, բացի ավիացիոն եւ ՀՕՊ ոլորտի կադրեր պատրաստելուց, ուներ նաեւ անօդաչու ավիացիայի զարգացման կարողություններ եւ գործառույթներ: Վախենամ, թե այս նոր քյանդրբազությամբ վտանգելու են նաեւ այդ գործընթացը»,- «Առավոտի» զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: -Խորհրդարանն ընդունեց ՊՆ-ում կառուցվածքային փոփոխությունների փաթեթը, ըստ որի, ԳՇ պետը դառնալու է նախարարի առաջին տեղակալ: Նախագծի հիմնավորումներում ասվում […]

Պապիկյանը կմեկնի Կապան. այնտեղ թեժ է. «Հրապարակ»

Վաղը՝ հուլիսի 10-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի Սյունիքի մարզ՝ մարզկենտրոն Կապան։ Պապիկյանի այցը պայմանավորված է ոչ թե սահմանային լարումով, որին կրկին ականատես ենք լինում վերջին օրերին, այլ ներկուսակցական հարցերով։ Շաբաթ օրը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհուրդ են ընտրելու։ Ավելի վաղ գրել էինք, որ Կապանում թեժ մրցակցություն է սպասվում, Պապիկյանը, ինչպես նաեւ վարչության մի շարք […]

Հազար քայլ հետ, մեկ քայլ առաջ. թոզ փչելու «արվեստը». «Փաստ»

Եթե իր պաշտոնավարման սկզբում Նիկոլ Փաշինյանը հիմնականում ուղիղ եթերներով էր երկիրը կառավարում և փորձում ցույց տալ, թե երկրում դրական փոփոխություններ են տեղի ունենում, ապա հիմա ուղիղ եթերներին որոշ չափով փոխարինում են կառավարության նիստերը, որոնց ընթացքում ևս ցուցադրականության պակաս չկա։ Եվ կարծես արդեն օրինաչափություն է դարձել, որ ամեն շաբաթ կառավարության նիստում հայտարարություններ են հնչում նոր «սենսացիաների» […]

Բաց նամակ Երևանի քաղաքապետարանի վարչակազմին

Ես, որպես ՀՀ հարկատու քաղաքացի, չլինելով որևէ քաղաքական ուժի հետևորդ, համարում եմ, որ իմ և իմ ընտանիքի տված հարկերը չեն ծառայում իրենց նպատակին, վատնվում են ոչ խելամիտ, և հետևողական կոպտորեն խախտվում են իմ սահմանադրական իրավունքները: Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 3)՝ խստորեն պահանջում եմ առաջնահերթ ապահովել քաղաքային և մարզային տրանսպորտի արժանապատիվ համակարգ և […]

Ելփինի մոտ ադրբեջանցիները դիրքավորվել էին Արտակ Դավթյանի հրամանատարության ժամանակ․ դրանից մի քանի օր անց Փաշինյանը նրան նշանակել է ԳՇ պետ. Էդիկ Բաղդասարյան

Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ «Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր: Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել […]

Մինչ Բրյուսելում ՀՀ-ի գլուխն են շոյում, Եվրահանձնաժողովը պատրաստվում է էներգետիկ համաձայնագիր ստորագրել ամենաարյունարբու ռեժիմի հետ. «Մելիք-Ադամյան 2»

«Մինչ Բրյուսելում Հայաստանի գլուխն են շոյում «ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման» համար, Եվրահանձնաժողովը պատրաստվում է նոր էներգետիկ համաձայնագիր ստորագրել Եվրոպայի խորհրդի տարածքում ամենաարյունարբու և կոռումպացված ռեժիմի հետ»,- այս մասին գրում է Մելիք-Ադամյան 2 տելեգրամյան ալիքը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ հուլիսի 18-ին Եվրամիությունը պատրաստվում է ստորագրել «շատ կարևոր էներգետիկ հուշագիր Ադրբեջանի հետ», ինչի մասին Utilitalia-ի վեհաժողովում ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի