05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ի՞նչ արեց Նիկոլը․․․ Լսեք Նիկոլի ելույթը և կրկին համոզվեք»․ Արմեն Աշոտյանը տեսանյութ է տարածել

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Նիկոլն անձամբ է նպաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի արժեզրկմանը։

 

Տասնյակ տարիներ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծման բացառիկ միջազգայնորեն ճանաչված հարթակ է եղել ԵԱՀԿ Մինսկի խումբը, թեպետ Ադրբեջանը ջանք ու եռանդ չէր խնայում Արցախի հարցն այլ միջազգային հարթակներ տեղափոխելու համար՝ ՄԱԿ, Եվրոպայի Խորհուրդ եւ այլն։
Եռանախագահները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ունենալով աշխարհաքաղաքական տարաձայնություններ, այնուհանդերձ միասնական ջանքեր էին գործադրում Արցախի հարցում։

Արեւմուտքն ու Ռուսաստանը այդ տարիներին բազմիցս բախվել են այլ տարածաշրջաններում, բայց միեւնույն է, դա չէր ազդում Արցախի շուրջ համակարգված աշխատանքների վրա։

 

Այդպես էր 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Եվ համանախագահները 2009-2013 թթ ղեկավարների մակարդակով 5 հայտարարություն էին արել կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ։

Այդպես էր 2011-ին Սիրիայի ճգնաժամին, որ սկսվեց գարնանը, բայց միեւնույն տարին ամռանը նախապատրաստվել էր Կազանյան փաստաթուղթը։ Իսկ խմբի աշխատանքները շարունակվեցին նաեւ դրանից հետո։

Այո, այսօրվա գեոպոլիտիկ լարվածությունն աննադեպ է եւ բերել է նաեւ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի պարալիզացմանը։

Ի՞նչ պետք է աներ նորմալ իշխանությունը։

Սառեցներ հիմնական բանակցությունները, միմչեւ գլոբալ հակամարտության դադար, որ մի կողմից Հայաստանը չներքաշվեր այդ պայքարի մեջ եւ չճողվեր Մոսկվայի եւ Բրյուսելի արանքում։ Իսկ մյուս կողմից շանս ստանար վերագործարկված ՄԽ-ի շրջանակում առաջ տաներ Արցախի ժողովրդի շահերը։

Ի՞նչ արեց Նիկոլը։

1. Արցախյան հարցը եւ Հայաստանի ազգային շահերը հանեց գեոպոլիտիկ աճուրդի։

2. Հրաժարվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դրսում հետապնդելուց՝ «իջեցրեց նշաձողը»։

3. Ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի հաշվին հետեւողականորեն բավարարում է թուրք-ադրբեջանական ամբիցիաները։

Այս ասածիս շրջանակներում լսեք Նիկոլի ելույթը եւ կրկին համոզվեք»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ