19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Այն, որ Ջալալ Հարությունյանն անմեղ է, վաղ թե ուշ կարձանագրվի. Փաստաբան

Փաստաբան Արսեն Սարդարյանը ստանձնել է գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի շահերի պաշտպանությունը։

Փաստաբանը հայտարարել է, թե ցավում է, որ իրավապահ մարմինները Ջալալ Հարությունյանի պես «հայրենասեր, հմուտ և զգոն հրամանատարին մեղադրանք են առաջադրել իբր իր պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար»։

«Ջալալ Հարությունյանը մեր հայրենիքը պաշտպանելու համար ջանք և առողջություն չի խնայել, արել է հնարավորը և նույնիսկ անհնարինը: Պատահական չէ, որ մեր թշնամին բարձրաստիճան հրամանատարությունից հենց նրան է թիրախ ընտրել, և միայն հրաշքով՝ լրջագույն վիրահատությունների միջոցով է հնարավոր եղել Ջալալ Հարությունյանին կրկին ոտքի կանգնեցնել:

Այն, որ Ջալալ Հարությունյանն անմեղ է, իմ խորին համոզմամբ, վաղ թե ուշ կարձանագրվի, սակայն տհաճ զգացողությունը, որ մենք նույնիսկ մեր ամենաազնիվ հերոսներին ենք պախարակում, կմնա…», – նշել է Սարդարյանը։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ