22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկ Մարությանի նկատմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։ Մասնավորապես, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայկ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին, առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել […]

Բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, տո վարչապետ էլ լինի՝ չի ներվելու. Նիկոլ Փաշինյան

44-օրյա պատերազմում կարող էր այլ ելք լինել, Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է գտնենք պատասխանը՝ ինչո՞ւ այլ ելք չեղավ։ Արդյո՞ք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով ու ոչ միայն շահագրգռված էին, այլև ուզում էին այդպես լինի, որ Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն ու Հայաստանում իշխանափոխություն […]

Կարևոր հարցերից մեկը, որտեղ բացահայտվում է Նիկոլի դավաճանությունը, սա՛ է․ Աշոտյանը մանրամասնում է

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Կարևոր հարցերից մեկը, որտեղ բացահայտվում է Նիկոլի դավաճանությունը, սա է՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի Հանրապետությունը:   ❗ Հայաստանը կորցրել է առնվազն 2 հնարավորություն պատերազմի ընթացքում ՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը: ❗ Առաջինը ռուսական զինադադարն էր՝ հոկտեմբերի 10-ին, 2-րդը՝ ֆրանսիական զինադադարը՝ 17-ին: Երկու դեպքում էլ կողմերը […]

Միանշանակ է, որ թե՛ զոհերի, եւ թե՛ անհետ կորածների թիվը շատ ավելի մեծ է․ Նաիրա Զոհրաբյան

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս հերոս տղան համարվում է անհետ կորած։ Բոլորը փնտրում են այս զինվորին, ով մի ձեռքում՝ ինքնաձիգը, մյուսում՝ նռնակը չհանձնվեց թուրքին։   Այդ կադրերն ադրբեջանական մեդիատիրույթում հրապարակվել են դեռեւս 2021 թվականի նոյեմբերի 23-ին։ Պաշտպանության նախարարությունն այսօր արձագանքել է, որ դեռ չեն կարողանում նույնականացնել զինվորին, իսկ այլ աղբյուրներ պնդում […]

Մենք գնում ենք հաղթանակի. «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական միջոցառումը. ՈւՂԻՂ

Այսօր Բերդ համայնքում մեկնարկում է «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական հանդիպումների շարքը։   Հիշեցնենք, որ ի թիվս այլ համայնքների, սեպտեմբերի 25 – ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաև Տավուշի մարզի Բերդ համայնքում, որի համայնքապետ Հարություն Մանուչարյանին իշխանությունները մոտ մեկ տարի է ձերբակալել են։ Հարություն Մանուչարյանը կրկին առաջադրվելու է այս ընտրություններին, նա գլխավորելու է «Զորավոր համայնք» […]

Սեպտեմբերի 1-ից 97 հազար շահառուի համար կավելանան նպաստները, որը կստանան հոկտեմբերի թոշակի հետ

Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կրկին հիշեցրեց, որ նախատեսում են թոշակների բարձրացում առնվազն 3 հազար դրամով։ Սեպտեմբերի1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվել է 21 հազար դրամ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ։ «Գործող օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի […]

Ադրբեջանցի զինվորներին չհանձնված հայ զինվորին ՊՆ-ն նույնականացնելու աշխատանքներ է սկսել. «Փաստինֆո»

Ադրբեջանցի մի քանի տասնյակ զինվորներին հանձնվել հրաժարված հայ զինվորին Պաշտպանության նախարարությունը նույնականացնելու աշխատանքներ է սկսել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։   Նրա հաղորդմամբ՝ Պաշտպանության նախարարությունը ամսաթվի ճշգրտման, տեղորոշման եւ անձի նույնականացման աշխատանքներ է սկսել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս լրագրող, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը տեսանյութ էր հրապարակել, որտեղ հրացանով եւ նռնակով […]

«2 նկար պետք է դնել իրար կողքի և տեսնել, որ Նիկոլից վախենալը, իրականում, ամոթ է». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ հորինում է հեքիաթ խաղաղության մասին, իսկ հաջորդ շաբաթ այդ հեքիաթն ավելի ահասարսուռ դարձնելու համար որպես այլընտրանք՝ առաջարկում պատերազմը:   «Այսօր լսում էի, թե ինչպես է Վլադիվոստոկում հերթական անմակարդակ ստերը խոսում՝ աշխարհի մի մասի ղեկավարների մոտ: Փորձում էր քծնանքով, էժանագին ստերով այս անգամ ՌԴ նախագահին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի