14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելում տեղի ունեցած քննարկումը ծավալուն էր, հեշտ չէր. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը։ «Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ ու պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ՝ ՀՀ  կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը ու այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այս օրակարգը կյանքի […]

Լավ մարդ մեծացեք, որ Նիկոլ չդառնաք. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սիրելի աշակերտներ եւ ուսանողներ, լավ սովորեք, լավ դաստիարակություն ստացեք, լավ մարդ մեծացեք, որ Նիկոլ չդառնաք։   Սիրելի մանկավարժներ եւ դասախոսներ, վերընշված բարդ խնդիրը ձեր փխրուն ուսերին է։   Շնորհավորում եմ Գիտելիքի օրը»։

Շնորհավո´ր գիտելիքի օրը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.   «21-րդ դարում Մարդ (մարդկային հասարակություն) կոչվելու համար պարտադիր է ունենալ կայուն գիտելիք և ազգային դաստիարակություն: Այլապես ստացվելու է տգետ, անսկզբունք, անհայրենիք և փողամոլ զանգված (նիկոլները վառ օրինակ են):   Կրթությունը մեր պետության ու հայ հասարակության համար դարձել է ազգային անվտանգության գերակա հիմնախնդիր:   Շնորհավո´ր […]

Նշաններով եկան եւ շարունակում են նշաններով․Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ֆանտաստիկ անթաքույց նկար է, երկուսի ձեռքերի ընդհանուր պատկերը նման է գորշ գայլերի նշանին․․․   Նշաններով եկան եւ շարունակում են նշաններով․․.» :          

Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են. այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին  և  դասախոսներին Գիտելիքի և դպրության օրվա առիթով: Վերջինս հիշեցրեց, որ հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի ԱԺ-ում: «Համոզմուքս է, որ այդ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան»,-նշեց նա։ […]

Ի՞նչ ունենք այսօր. քննարկման կենտրոնում է այն, թե ՀՀ-ն Արցախին կապող նոր երթուղին ադրբեջանցիները լավ ե՞ն սարքել, թե՞ ոչ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուէքյան էջում գրել է. «5 տարի առաջ այս օրը՝ ՀՀ-ն Արցախին կապող 2-րդ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացման արարողությունն էր։ Ես ու իմ նման շատերը՝ գլուխներս բարձր, հուզված մտովի գնահատում էինք ՀՀ-ի ու Արցախի համար այդ կարևոր իրադարձության նշանակությունը։   Այդ ժամանակների նախագահներ՝ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, […]

Միքայել Արզումանյանը կալանավորվեց

ՊԲ նախկին հրամանատար, ԱՀ նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվեց։ Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ինչպես և ակնկալվում էր դատարանը կատարեց իր առաքելությունը և կալանավորեց Միքայել Արզումանյանին։ Շոուն շարունակվում է …»։  

«Արդարության վերջնական հաստատման համար պայքարը շարունակվում է». Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սիրելի բարեկամներ, Ինչպես արդեն շատերդ գիտեք, երեկ ՀՀ Վերաքննիչ դատարանը վերջապես բեկանեց չորս շաբաթ առաջ Երևանի առաջին ատյանի դատարանի կողմից ընդունած ծայրահեղ ապօրինի, անհեթեթ որոշումը, և թույլ տվեց ինձ գրավի դիմաց ազատության դուրս գալ։ Սա չափազանց կարևոր քայլ էր՝ վերականգնելու օրինականությունը, և խզելու այն ապօրինությունների շղթան, որը […]

Ալեն Սիմոնյանը հանգիստն անցկացնում է արտերկրում․ «Հրապարակ»

«Հին ավանդույթները շարունակվում են․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում: Նա երեկ կարգադրություն է ստորագրել՝ ետ կանչելով ամենամյա արձակուրդում գտնվող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի վերջինս կատարի խոսնակի պարտականությունները։ Բանն այն է, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրն է, իսկ հայաստանյան իշխանությունները, հատկապես առաջին դեմքերը, ինչպես […]

Ներկա մարտահրավերների առջև առավել քան անհրաժեշտ է արդիական կրթության ապահովումը․Գարեգին Բ-ի ուղերձը

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին։ Ասված է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում: Ուղերձում ասվում է. «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք բերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված