30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լուլուն վերադարձրեց «գողոնը»․ «Իրավունք»

«Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, թեպետ չկայացավ, բայց մի դրական արդյունք ունեցավ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին վերադարձվեց իր սեղանի Արցախի դրոշը, որը նիստերից մեկի ժամանակ «թռցրել էր» ԱԺ ՔՊ- ական պատգամավոր Լուսինե Բադալյանը: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիսավոր կերպով դրոշը հետ վերադարձրեց Ա. Գեւորգյանին»:

«Եթե ամեն նորմալ է, ապա ինչո՞ւ պաշտպանության նախարարին էլ որպես պաշտոնակատար չնշանակեցին, ԱԽ քարտուղարին, ԱԱԾ պետին, մյուսներին». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Հարցին, թե ինչո՞ւ երկրում 3-4 ամիս է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չի նշանակվում, պաշտպանության նախարարը զարմացած դեմքով պատասխանում է՝ «շտաբի պետի պաշտոնակատարն ամբողջությամբ իրականացնում է շտաբի պետի լիազորություններ, ես ուզում եմ հասկանալ, թե խնդիրը ինչի մեջ է»։   Եթե ամեն նորմալ է, ապա ինչո՞ւ պաշտպանության նախարարին էլ որպես […]

Պարապ նախարարը. «Հրապարակ»

Թվում էր, թե հետպատերազմական Հայաստանում պաշտպանության նախարարը քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենա՝ անվտանգային բազում խնդիրներ, պատերազմի հետեւանքով եռապատկված սահմանները կահավորված չեն, վրանների ու անվադողերի հույսին ենք։ Բանակի ղեկավարությունը պետք է աշխատեր 24/7 ռեժիմով, սակայն ԶՈւ ԳՇ-ն դեռ պետ չունի, իսկ նախարար Սուրեն Պապիկյանն այնքան պարապ է, որ զբաղվում է նախընտրական քարոզարշավներով, ներկուսակցական աշխատանքով։ Հանգստյան […]

ՔՊ-ում լուսաբացներն այնքան էլ խաղաղ չեն. «Իրավունք»

ՔՊ-ում լուսաբացներն այնքան էլ խաղաղ չեն, ինչպես որ փորձում են ներկայացնել հասարակությանը: Մասնավորապես, տեղի աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ականների մի մասը լրիվ «խալաստոյ» վիճակում է, մի մասը՝ իրեն չեզոք է դրսեւորում: Հիմա ողջ, այսպես ասած, «գրուպա պատդերժկան» իրականացնում են Արփի Դավոյանը եւ Վահագն Ալեքսանյանը, ովքեր իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։  Չար լեզուներն ասում են, որ վերջիններիցս […]

Ո՞ւմ մեղքով է տապալվել խոշոր ծրագիրն Արցախում. «Փաստ»

2021 թ.-ի հուլիսի 16-ին Արցախի Հանրապետության և «Նավասարդ Ագրոյի» միջև՝ ի դեմս ՍՊԸ-ի հիմնադիր Գարիկ Նավասարդյանի, կնքվել էր հուշագիր, որի համաձայն, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում մինչև նույն թվականի նոյեմբերի 16-ը պետության միջոցներով պետք է կառուցվեր թռչնաֆաբրիկա: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասում է ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը: Համացանցում այս մասին տեղեկատվության փնտրտուքը […]

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԳԱԱ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։ Լինելով ապաքաղաքական կառույց, որի կանոնադրական խնդիրը գիտության զարգացումն է, ակադեմիան, սակայն, չի կարող անհաղորդ մնալ մեր պետության և ազգի համար գոյաբանական քաղաքական մարտահրավերներին։ Այդպիսի մարտահրավեր է այսօր արցախահայության հնարավոր հայրենազրկման և ցեղասպանության վտանգը, որը կարմիր […]

«Ինչո՞ւ է նիկոլիզմն ավելի կարևոր, քան մի ամբողջ Ազգ ու Հայրենիք, ինչո՞ւ հայը ինքն իրեն չի հարգում, ինչո՞ւ է հայն այսքան խորը թքել ինքն իր վրա»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Մտածենք, թե ինչպե՞ս ընտրազանգվածից նորից դառնալ Ազգ:   Հիշե´նք, թե որպես Ազգ, որտե՞ղ ենք թաղել մեր առողջ բանականությունը, ազգային արժանապատվությունն ու ազնիվ ոգին: Եվ ամենակարևորը` ինչու՞ դարձանք թուրքի ու նիկոլիզմի գերի, ինչու՞ հիմարացրեցին ու սպանեցին մեզ, ինչու՞ ապուշի տեղ դրեցին ու հայրենազրկեցին մեզ, ինչու՞ հոգիներս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի