12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի հայցը․ վաղը հանրահավաքը տեղի կունենա Հանրապետության հրապարակում

Քիչ առաջ Վարչական դատարանը բավարարել է Էդգար Ղազարյանի՝ վաղը ժամը 17։00–ին Հանրապետություն հրապարակում հանրահավաք ացկացնելու մասին հայցը։ Դատարանը վարչական մարմինների հիմնավորումները համարել է ոչ արդարացի։   «Հանրահավաքը տեղի կունենա մեր նախանշված օրը, վայրում և ժամին. 2022 թվականի օգոստոսի 23-ին ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում։ Սպասում ենք բոլորին` ընտանիքներով, բարեկամներով, հարազատներով, ընկերներով, կոլեկտիվներով, եռագույն դրոշներով»,– դատարանի դիմաց […]

Առգրավող իշխանությունը. Միքայել Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Առգրավող իշխանությունը   Դեռ 2018 թվականին իր առաջին քայլերը կատարող դավաճան կապիտուլյանտի հռետորաբանությունը մեղմ ասած հասկանալի չէր: Նա իր քայլերթը սկսեց «ընդդեմ» կարգախոսով, նա քայլեց, որպեսզի վրեժխնդիր լինի, բայց վրեժը նա չէր ուզում լուծել միայն նախկիններից, նա քայլեց, որ իր վրեժը լուծի հենց Հայաստանից […]

Ինձ ցույց տվեք գոնե մեկ ծրագիր, որը ներկայացրել է Ազգային ժողովը` ազգային մշակույթի զարգացման նպատակով. Աննա Հովներ

ՀՀԿ խորհրդի անդամ Աննա Հովները ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մաս 2 Շարունակելով մշակութային քաղաքականության թեման` գրեմ ևս մի քանի կետեր, որպես ավելացում նախորդ գրառմանս: Հայաստանի Հանրապետության Օրենքը պարունակում է առանձին մաս` Մշակութային օրենսդրության հիմունքների վերաբերյալ: Այնտեղ ներկայացված են մեր երկրի մշակութային օրենսդրության հետևյալ խնդիրները.   1) ապահովել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ խոսքի, […]

Մշակույթը մեր ազգային ինքնությունն է, մեր դիմագիծը. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մշակույթը մեր ազգային ինքնությունն է, մեր դիմագիծը։ Եվ այդ դիմագիծը պահելու համար պետք է վարվեր ճիշտ մշակութային քաղաքականություն։   Ունենալ պետական մշակութային քաղաքականություն նշանակում էր ոչ միայն պայմաններ ստեղծել գեղարվեստական ժառանգության պահպանության և ժամանակակից արվեստի զարգացման համար, այլև գտնել մշակույթը ազգային պետության շահերին ծառայեցնելու, […]

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է լուծվի եռակողմ հայտարարության 6-րդ կետով․ ՌԴ դեսպանատուն

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը տեղեկացնում է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասով իր գրություններին։ «Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է իմ գրություններին Ադրբեջանի հանցավոր վարքագծի շարունակական դրսևորումների վերաբերյալ […]

Գրառում՝ մահափորձից առաջ․ Այլընտրանքային նախագծեր խումբ

Նախօրեին Մոսկվայի մատույցներում պայթեցվել է Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ինչի հետևանքով երիտասարդ կինը մահացել է: Ամենայն հավանականությամբ, ռումբը նախատեսված էր եղել հենց Դուգինի համար, որը միայն վերջին պահին է փոխել մեքենան։ Ալեքսանդր Դուգինը պահպանողական ուղղվածության հայտնի փիլիսոփա է, որին արևմտյան մամուլում անվանում են «русский мир»-ի գլխավոր գաղափարախոս: Ժամանակակից Ռուսաստանի հիմնական գաղափարախոսներից մեկն է, որն ունի […]

Արցախի պետական կառավարման համակարգն այլեւս ունակ չէ արդյունավետ կառավարելու. Տիգրան Աբրահամյան

Արցախի պետական կառավարման համակարգն այլեւս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը՝ անվտանգությունից մինչեւ երկրի բնականոն զարգացում, որոնք այսօր եւ առաջիկա տարիներին կախված են լինելու Արցախի գլխին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այստեղ խնդիրը համակարգային է եւ նոր իրավիճակներում այն պետք է արմատական վերափոխումների ենթարկվի։ Արցախում առաջիկայում […]

ՀՀ տարածքում ադրբեջանական մեքենաները անցնելու են ավելի քան 350կմ՝ շարասյունով և զինված ուղեկցությամբ․ Հոխիկյան

Ստացվում է, Հայաստանի տարածքում ադրբեջանական մեքենաները անցնելու են ավելի քան 350կմ՝ շարասյունով և զինված ուղեկցությամբ՝ փակելով տեղական և միջազգային նշանակության ճանապարհներ, արգելելով ՀՀ բնակիչների ազատ տեղաշարժը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստալրագրող, տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը եւ գրառմանը կից քարտեզ է հրապարակել: «Հայաստանի ԱԱԾ-ն արդեն շրջանառության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանի հանձնարարության […]

«Դուք չեք զգում, բայց օդում կուտակվում է ձեր վերջը ազդարարող էներգիայի պայթյունը». Ռուբեն Մխիթարյան

Պրյոդուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք չեք զգում, բայց օդում կուտակվում է ձեր վերջը ազդարարող էներգիայի պայթյունը: Գմփալու է մի օր… Տրաքելու է… Էս մարդիկ քարից չեն:   Հոգի ունեն… Կռիվ ունեն… Պայթելու է: Ու բեկորներից ոչ մեկդ չեք փրկվելու: Պատերի տակից կոմունալն է հավաքելու ձեզնից մնացած զիբիլը: Պայթելու է, չկասկածեք: И […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի