«5 ամիս է՝ դատավորը չի սկսում դատական քննությունը»․ Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանները հայտարարություն են տարածել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանները հայտարարություն են տարածել․ «Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով այսօր՝ 27․06․2022 թվականին նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։ Առաջիկա դատական նիստին Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության […]





































