25 Սեպտեմբերի, Կիրակի, 2022
KFC

Թուրք-ադրբեջանական տանդեմ և նիկոլիզմ. Շարմազանովը՝ ՀՀ անկախությանը սպառնացող վտանգների մասին

277105409_505396214284017_6805957135977430320_n

«ՀՀ անկախությունը վտանգված է 2018թվականի մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Հայաստանի անկախությանը:

«Իսկ այսօր ՀՀ-ն փաստացի չունի անկախություն, ոչ էլ ինքնիշխանություն: Էս իշխանությունների ապաշնորհ, քաոտիկ, ավանտյուրիստական քաղաքականության շնորհիվ Հայաստանը մեծ տերությունների համար հակամարտությունների հիմք են դարձրել, որ ոտի տակ ա ընկնում: Մեկը էստեղա քաշում, մեկը էնտեղա քաշում: ՄԵկը արևմուտքի դրոշով ա, մեկը Ռուսաստանի դրոշով ա: Էս իշխանությունը ինչ կապ ունի ինքնիշխանության հետ: Էս իշխանությունը պետության ինքնիշխանությունը մսխել ա: Հիմա էլ խոսում ա ինքնիշխանությունից, բա մոռացել ա, որ ինքն ա ստորագրել կապիտուլյացիա, ինքն էր գնում թուրքի հետ բանակցելու: Ինքն էր ասում Սև լճի համար՝ 30 տոկոսի համար, պատերազմ չենք հայտարարի: Ինքն էր Գորիս-Կապան ճանապարհը տալիս թուրքին: 21 թվինա թուրքը իրանց ասելով 41 կմ մտել ՀՀ տարածք: Չկա անկախություն»,-ասաց Շարմազանով: 

Շարմազանովի խոսքով ներկայիս իշխանությունն ուզում է Հայաստանը տանել դեպի Արևմուտք. 

«Սրանց նպատակը մեկն ա. Հայաստանն ու աշխարհաքաղաքական վեկտորը փոխել,  անել դեպի Արևմուտք, կամ որ ավելի ճիշտ՝ Թուրքիա: Մենք տեսել ենք, թե 100 տարի առաջ ինչ ա էղել, երբ մերժել ենք հայ-ռուսական դաշինքը, գնացել ենք դեպի Արևմուտքի ստորագրած հայանպաստ փաստաթուղթ, որն ընդամենը թղթի վրա նշանակություն ունի: Ինչից հետո ստացել ենք Թուրքիայի ագրեսիա, որի արդյունքում թուրքը հասել ա մինչև Երևան, կնքել ա ղազագիր, որը կոչվում ա Ալեքսանդրապոլի պայմանագիր, որի ընթացքում Արևմուտքի որևէ պետություն Հայաստանին չի օգնել: Նույն  բանը կատարվում ա հիմա: Արևմուտքի ու ԵՄ-ի դրոշները բարձրացրել են, իսկ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները կորան»:

Անդրադառնալով ՀՀ անկախությանը սպառնող վտանգներին՝ Շարմազանովը ասաց.

«ՀՀ-ն ունի ներքին ու արտաքին սպառնալիքներ: Առաջին սպառնալիքը թուրք-ադրբեջանական տանդեմնա, որի հետ խաղեր ա տվել Նիկոլ Փաշինյանը: Իսկ ներքին սպառնալիքը հենց նիկոլիզմն ա: Էդ մարդիկ տապալել են ամեն ինչ: 21 թվականին ժողովուրդը իրանց ընտրել ա մի բանի համար, որ իրենք խոստացել են խաղաություն, ու իրենք տապալվել են: Ու խաղաղություն խոստացած իշխանությունը էսօր կանգնել ա, ասումա՝ մենք պատերազմի մեջ ենք: Դու տապալվել ես, հել գնա: Դու որպես պետություն ներկայացնող 0 արժեք ունես»: 

Շարմազանովը այս վիճակից դուրս գալու միակ տարբերակը տեսնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մեջ: 

«Փաշինյանի հրաժարականը և Հայաստանի բոլոր կարող, պետականամետ, ազգային, պրոֆեսիոնալ գործիչների համախմբում»,-ասաց նա: 

Ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության ձախողումները՝ Շարմազանովը նշեց.

«2 փաստ ասեմ, 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով հայկական ուժերը մերժելով նոյեմբերի 9-ի սկզբունքը, դուրս եկան իրենց դիրքերից, իջան հասան մինչև էսօրվա դիրքեր, ասեցինք՝ ինչու, ասաց Գորիս-Կապան 21 կմ ճանապարհի ադրբեջանական մաքսատան տեղադրման այլընտրանքը միջանցքի տրամաբանությունն էր լինելու, այսօր Ադրբեջանն էլի ուզում  է միջանցքը: 

2-րդը, էս վերջում, երբ Բերձորից ու Աղավնոյից առանց որևէ բանի էլի, ի հակադրումն նոյեմբերի 9-ի հայտարարության, դուրս բերեցին մեր ժողովրդին, երբ էլի կանգնեցինք ասեցինք ինչ եք անում, ասեցին, եթե չտայինք Ադրբեջանը պատերազմ էր սկսելու: Հիմա Բերձորից ու Աղավնոյից դուրս եկաք, Ադրբեջանը պատերազմն էլ սկսեց նոր դիրքեր էլ գրավեց, միջանցքն էլ դեռ ուզում ա, մի բան էլ ասում ա պիտի գամ Երևան:

Հիմա էլ ասում են ՀԱՊԿ-ն ա մեղավոր, նա է մեղավոր. ինձ, որպես ՀՀ քաղաքացի, ինչ հետաքրքիր ա՝ ով ա մեղավոր: Դու կանգնել ես 2021 թվականին չագուչը ձեռդ ասել ես ապագա կա, էսօր կանգնել եք մարդկանց ասում եք տագնապի ժամանակ իջեք ապաստարան:

90-ականներին Երևանում տագնապ չի եղել: Մնում եք էլ ինչ անեք: Ասել եք խաղաղություն, էսօր ամբողջ Երևանը, ամբողջ Հայաստանը պանիկայի մեջ ա: Դու խաղաղություն ես խոստացել, պատերազմ ես բերել: Պետությունը հասցրել եք կործանման եզրին, հիմա էսքանն էլ քիչ ա, հակառուսականություն եք գովազդում պետական մակարդակով:

Դուք դրա վնասները պատկերացնում եք՝ տնտեսական, անվտանգային ամեն ձևի: Ես մի առիթով ասել եմ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության գնդակը ավելի մեծ քաղաքական արժեք ուներ, քան ամբողջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը,– եզրափակեց Շարմազանովը»:

Լուսինե Ալեքսանյան

lurer.com

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ