15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանը պետություն է հռչակել ՀՀ տարածքում՝ «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա (Սևան)-Զանգեզուրյան թուրքական հանրապետության»

Թուրքիայի մի շարք պարբերականներ հայտնում են , որ սեպտեմբերի 7-ին Անկարայում բացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա (Սևան)-Զանգեզուրյան թուրքական հանրապետության» առաջին ներկայացուցչությունը։ Ավելին, ինքնահռչակ «հանրապետությունը» ունի նաև նախագահ և փոխնախագահ՝ Ռիզվան Թալիբովը և Մեհմեթ Ալի Արսլանը։ «Փոխնախագահը» բացման արարողության ժամանակ իր ելույթում նշել է․ «1918 թ․-ից մինչև մեր օրերը՝ 100 տարվա ընթացքում, օսմանյան տարածքում գերի ընկած հողերը և թրի նման մեր կուրծքը խրված այդ սուրը ահա այսօր, այստեղ հանում ենք՝ պատմության այդ մութ էջին այլևս չվերադառնալու նպատակով»։

Նշենք, որ այդ տխրահռչակ «Արևմտյան Ադրբեջանի Սևան-Զանգեզուրյան  թուրքական հանրապետության»  «հիմնադրման հռչակագիրը» ընդունվել է  2021 թ․-ի մարտի 10-ին «Արևմտյան Ադրբեջան վերադարձի միության» Բարձրագույն խորհրդակցական խորհրդի որոշմամբ։

Ադրբեջանը այս քայլով բացահայտ ակնարկում է, որ նպատակ է հետապնդում գրավելու ոչ միայն ճանաչել տալու ողջ Արցախն իբրև Ադրբեջանի մաս և ուժով պարտադրելու չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այլև ծրագրում է բռնազավթել ՀՀ ողջ տարածքը։ Եվ դատելով Ադրբեջանի սանձազերծած պարբերական ագրեսիաներից՝ այս ծրագիրը քայլ առ քայլ իրականացվում է՝ չհանդիպելով ՀՀ դե-ֆակտո իշխանությունների դիմադրությանը և միջազգային հանրության ճնշմանը։

Սա Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ հավակնությունների հերթական անթաքույց բարձրաձայնումն է՝ ուղեկցված արդեն գործնական քայլերով, ինչը հանդիսանում է պետության տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքի կոպտագույն խախտում։ Մինչ այս հնչած բանավոր սպառնալիքների և գործնական քայլերի նպատակներից է նաև  հանրային մակարդակում այս տարածքների գրավման լեգիտիմությունն ապահովելն ու դրանց «ադրբեջանականությունը» հիմնավորելը։ Ավելորդ է նշել, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ոչ միայն այս կազմավորման հիմնադրման, այլև դրա ներկայացուցչության բացման բացահայտ հակահայկական քայլերին։ 

Հայկական Ալիք

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ