30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախի նախագահն ո՞ւմ է միասնության կոչ անում, օգնենք, որ մեր հայրենիքը վաճառի՞

Իմ համար վիճելի է, թե ո՞ւմ ավելի շատ չեմ հավատում՝ Արայիկ Հարությունյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, նրա ելույթը նույնն է՝ ինչ Սուտլիկ Որսկանը հաստատի Քաջ Նազարի խոսքերը: Որևէ էական քաղաքական բովանդակություն այդ հայտարարության մեջ չեմ տեսնում, անընկալելի էր միասնության կոչը, ո՞ւմ հետ միասնություն կազմենք, Փաշինյանի հե՞տ, նրան օգնեմ, որ հայրենիքը վաճառի՞: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա ելույթի մասին: 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը՝ Հայկ Մամիջանյանը նշեց.

«Փաշինյանի ասածը երկու խոսքով հետևյալն է՝ 29800 ք/կմ-ի տերն եմ, այդ հայտարարության գիշերը իշխող խմբակի ներկայացուցիչները բնազդային վախով էին տառապում՝ արագ -արագ իրավիճակը փորձում էին շտկել:

Իսկ ինչ վերաբերվում է մեծ թվով քաղաքացիների ներկայությանը ԱԺ-ի և Կառավարության դիմաց, ապա ժողովրդի ինքնաբուխ հավաքը որոշակիորեն խախտեց իշխանության խաղաքարտերը, կարծում եմ, արտաքին դերակատարների համար որոշակի վերաշարադրումների, վերադասավորումների առիթ դարձավ»,-ավելացրեց Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հերմինե Միքայելյան

24news.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ