Ադրբեջանը սկսում է Նռնաձորից ու խոստանում ավարտել Երևանում` Արցախն իր կազմում չճանաչելու դեպքում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե մեր զինվորները, սպաները, մեր բանակը կռվել են անձնուրացաբար, հերոսաբար։ «Հարգանքի տուրք մատուցելով մեր զոհվածներին՝ պիտի ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, քանի դեռ կան նման մարդիկ, ովքեր վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել՝ ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, […]
«Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները, կա՛մ ներկայացնելու ենք այլ առաջարկության տեքստ, կա՛մ ԱԺ-ի կողմից ներկայացված հայտարարության տեքստի մեջ առաջարկելու ենք փոփոխություններ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Պետք է հստակ լինեն ամրագրված կետեր՝ ստեղծված իրավիճակը և վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ։ Շուտով կներկայացնենք մեր հայտարարույթան տեքստը», – ասաց Սաղաթելյանը՝ նշելով, […]
Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե սկզբում չորս ուղղությամբ են սկսել գործողությունները, հետագայում ավելացել է ևս երեքը։ «Այս պահի դրությամբ՝ ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ։ Պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, այս […]
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ են դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը, այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։ «2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական […]
Իրանական կողմը պատրաստ է ցանկացած օգնություն ցույց տալու Ադրբեջանին ու Հայաստանին՝ պետական սահմանին առկա լարվածությունը հանգուցալուծելու համար։ Այս մասին հայտարարել են Իրանի ԱԳ նախարարությունից։ Իրանի ԱԳ նախարարությունը նաեւ հայտարարել է, որ անթույլատրելի է Իրանի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի որեւէ փոփոխություն։ Թեհրանը, ըստ իրանական ԱԳ նախարարության խոսնակ Նազեր Քյանանիի, ուշի ուշով հետեւում է իրավիճակի […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:
Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Մինչ նիստի մեկնարկը, ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց գիշերը հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակը։ Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ ընդդիմադիր խմբակցությունները վերադարձել են Ազգային ժողով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ժամը 11։00-ին Ազգային ժողով կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ […]
Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն։ «2020 թվականի սցենարը կրկնվում է։ Այս գիշեր Սյունիքում և այլ վայրերում ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանի կողմից այս հարձակումը հաստատվի, ապա կպահանջվի միասնական և անհապաղ միջազգային արձագանք»,-գրել է Բուայեն:
























