21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍՈւ-30-ի հետ կապված սցենարը կրկնվում է

ՍՈւ-30-ի հետ կապված պատմությունը կրկնվում է, մենք շատ ռիսկային հնդկական զենք ենք գնում 250 միլիոն դոլարով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Հասկանալի չէ, թե արդյոք Հնդկաստանից գնված զենքերը լավն են, ինչի մասին, ի դեպ, ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա։ Բացի Հնդկաստանից, ոչ ոք չունի այդ զենքերը, շատ փորձարկումներ չեն իրականացվել […]

Արցախի եւ Հայաստանի փրկությունը Փաշինյանի հրաժարականն է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել անցած շաբաթ Երեւանում ՀՀ իշխանությունների հետ ունեցած քննարկումների արդյունքները։ NEWS.am-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասաց, որ Հայաստանի պաշտոնական շրջանակները հաճախ խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու, Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների մասին, բայց […]

Պայքար դիրքերի ամրապնդման համար. Հրապարակ

Մինչ արտաքին մարտահրավերները սպառնում են Հայաստանին, իշխանության թիմը՝ բեւեռների բաժանված, խուլ հակամարտության մեջ է։ ՔՊ ղեկավար մարմնի՝ վարչության նախագահի համար պայքարը շարունակվում է։ Այդ պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են, ավելի ճիշտ՝ հավակնորդներից երկուսն ունեն ընտրվելու ամենամեծ շանսերը՝ Սուրեն Պապիկյանը, ով պաշտպանական խնդիրներից առավել զբաղված է կուսակցությունում սեփական դիրքերի ամրապնդմամբ, եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան […]

Վանո Սիրադեղյանի մահից մեկ տարի անց՝ ահա այն ամենը, ինչը պետք է իմանալ. Ժողովուրդ

Նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, Վանո Սիրադեղյանի մահվան մեկ տարվա հիշատակի արարողությունն է տեղի ունեցել: Սիրադեղյանի հարազատների ու ընկերների շատ նեղ շրջանակ հավաքվել է հայտնի գործչի հայրենի Կոթի գյուղում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի տարելիցի ու հիշատակի արարողութունը կինը՝ Ռուզան Տոնոյանն է կազմակերպել: Մեզ հայտնի դարձավ, որ տարելիցի արարողությանը բավականին սահմանափակ թվով […]

Ո՞ւր է անհետացել պատմական փաստաթուղթը. Հրապարակ

Հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Սակայն 1991-95թթ․ ՀՀ ԳԽ անդամները հայտարարեցին, որ այդ հռչակագիրը Հայաստանը վավերացրել է վերապահումներով՝ նշելով, որ այն չի վերաբերում Արցախին։ Այն քննարկվել է ՀՀ ԳԽ-ում, եւ վերապահումը տեղ է գտել […]

«Կարո՞ղ է որևէ մեկը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին հիշատակում գտնել․․․»․ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել «Թվիթեր»-ում՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու «միջանցքի» խնդրին։ Փաշինյանը հայտարարել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին հիշատակումը Լաչինի միջանցքին է վերաբերվում։ «Կարո՞ղ է որևէ մեկը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին հիշատակում գտնել: Իհարկե, ոչ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության […]

Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի հետ

Մենք շահագրգռված ենք Թուրքիայի հետ երկխոսության հաջող ավարտով։ Այս մասին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Ես դեմ չեմ նման հանդիպմանը, ես պատրաստ եմ հանդիպման։ Հուսով եմ, որ նման հանդիպումը կարող է էական արդյունքներ գրանցել», – ասաց նախարարը՝ պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին։ Միրզոյանը նշեց, […]

ՀՀԿ–ն պահանջում է օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն Էդգար Ղազարյանի դեմ բռնություն իրագործողներին, այլև կազմակերպիչներին և պատվիրատուներին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Էդգար Ղազարյանի նկատմամբ այսօր տեղի ունեցած բռնության առիթով։ Խորապես համոզված ենք, որ տվյալ վայրագությունն ուղղակիորեն շաղկապված է Էդգար Ղազարյանի հասարակական-քաղաքական գործունեության հետ։ Այն ազատ խոսքը լռեցնելու, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, երկրում վախի մթնոլորտ սերմանելու ցինիկ, բայց ապարդյուն փորձ է Հայաստանի գործող վարչախմբից պահանջում ենք անհապաղ բացահայտել այդ հանցագործությունն ու […]

Էդգար Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է․ հիվանդանոցից դուրս է գրվել․ Չալաբյան

Էդգար Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է, հայտնում է հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ նա հիվանդանոցից դուրս է գրվել։ «Շատերդ գիտեք, որ այսօր ահաբեկչական հարձակման է ենթարկվել մեր գործընկեր Էդգար Ղազարյանը: Շտապում եմ հայտնել, որ պրն Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա հենց նոր դուրս գրվեց հիվանդանոցից: Հարձակվողների ինքնությունը դեռևս անհայտ է, բայց հույս ունենք, որ […]

Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումն անթույլատրելի է. անհապաղ ելման դիրքեր վերադառնալն անհրաժեշտություն է. Դեյվիդ Փրայս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները միանշանակորեն ընտրել են ժողովրդավարության ուղին և ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է իրականացնել ժողովրդավարական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի