21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով

Երևանում մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով, այս մասին քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը։ «Նախագծով նախատեսված է և՛ մետրոն, և՛ վերգետնյա շարժակազմը՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ։ Չի բացառվում հետագայում այս համակարգին միանան նաև Երևան մտնող միջքաղաքային այլ տրանսպորտները։ Համակարգը ճկուն է և թույլ է տալիս Երևանում աշխատող այլ շարժակազմերին […]

Քամուն հակառակ․ ի՞նչ է կատարվում մեր շուրջը և ինչո՞վ ենք զբաղված մենք․ Դերենիկ Խաչատրյան

«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհը գտնվում է սրընթաց փոփոխությունների և վերադասավորումների ակտիվ փուլում։ Օրինակ վերջերս հրապարակված ԱՄՆ անվտանգության ռազմավարության մեջ՝ նախագահ Բայդենի ուղերձում նշվում է․ «մենք գտնվում ենք համաշխարհային պատմության կարևոր շրջադարձային կետում»։ Ավելին, այդ նույն փաստաթղթում նշվում է, որ «հետսառըպատերազմյան ժամանակաշրջանը վերջնականապես ավարտված է», […]

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանը «Հայաստանի կողմից հրադադարի խախտման» մասին կեղծ լուրեր է ստեղծում

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել էր, որ Սոթք-Կուտական հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարը խախտում է՝ նախ կրակելով միմյանց, ապա հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդպիսով, ըստ ՊՆ-ի, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին. […]

Էդգար Ղազարյանին ծեծի են ենթարկել

Քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դաժան ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի դիմաց։   Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ծեծից հետո Էդգար Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա գտնվում է Էրեբունի ԲԿ-ում։

«Մեր կյանքում միշտ պետք է նման կանայք ունենանք, հենց այդպես՝ սեւազգեստ կենդանի հուշարձաններ, որպեսզի «հայ կինը սրբություն է» ասելով, իմանանք, թե ո՛ւմ նկատի ունենք»․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել՝ կրկին անդրադառնալով իր անձին․ «Պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում (բունկերներում), խրամատներում, զորամասերում, պոլիգոններում, գեներալների, սերժանտների, շարքայինների, ՄՈԲ-ի հետ նույն վայրերում։ Երկու տարի է` Հայաստանում եւ Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի եւ բարոյական ընկալումների սահմաններում այս հարցերի շուրջ ինձ խոշտանգումների […]

Իրանը անցնում է վճռական գործողությունների

հոկտեմբերի 17-ին մեկնարկել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեծամասշտապ զորավարժություններն Իրանում` Արևելյան Ատրպատական և Արդեբիլ նահանգների շրջանում: Այս մասին է հաղորդում «IRNA» լրատվականը: Այս զորավարժությունները կրում են ամենամյա բնույթ և նպատակ են հետապնում ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու: ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ զորավարժություններն ընդգրկելու են ուղղաթիռներով ռազմական գործողություններ, մարտական անօդաչուներով գործողություններ, […]

Որքա՞ն արժի. վաճառքի է հանվում ՀՀ քաղաքացիությունը

Օրերս ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտաերկրյացիները՝ անկախ ազգային, էթնիկ պատկանելիության կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Հարկ է ընդգծել, որ «անկախ ազգային, էթնիկ պատկանելիությունից» եզրույթի մեջ առանց որևէ խոչնդոտի տրամաբանորենմտնում են նաև այլ ազգեր, այդ թվում նաև թուրքերն ու ադրբեջանցիները: Ըստ նախագծի, ՀՀ քաղաքացիություն, հետևաբար […]

Պաշտոն՝ Հովիկ Աբրահամյանի զարմուհուն. Հրապարակ

Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը հոկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Կարինե Պողոսյանին 2022 թվականի հոկտեմբերի 7-ից նշանակել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանի օգնականի պաշտոնում»։ Խոսքը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանի մասին է։ Փաստորեն, իշխանությունները մի կողմից ձեւական քրեական գործընթաց են իրականացնում Հովիկ Աբրահամյանի ընտանիքի նկատմամբ, մյուս կողմից պաշտոնների նշանակում նրա մտերիմներին […]

Իշխանությունը խաղեր է տալիս, եւ այս ամենը կարող է շատ վատ վերջանալ Հայաստանի համար. Հրապարակ

Հայաստանում հակառուսական տրամադրությունների ֆոնին նաեւ լուրեր են տարածվում, թե Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, եւ դա դրսեւորվում է ոչ միայն ռուսական ռազմաբազայի դուրսբերման եւ ՀԱՊԿ-ն լքելու պահանջների տեսքով, այլեւ գործնական քայլերով։ Հայտնի է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ կապված են ոչ միայն ռազմավարական դաշնակցային կապերով, այլեւ՝ տնտեսական։  Ռուսական ընկերություններն են շահագործում Մեծամորի […]

Ծանր ու լարված. ի՞նչ է փոխանցել Արցախի նախագահը, որ քաղաքական դաշտը գերադասում է լռել . Հրապարակ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցած շաբաթ Երեւան ժամանած պատվիրակությունը մի շարք հանդիպումներից հետո կիրակի օրը վերադարձել է Ստեփանակերտ։ Առաջիկա օրերին սպասվում են մի շարք հանդիպումներ եւ քննարկումներ, որոնց շրջանակներում Երեւանից ժամանած պատվիրակությունը կներկայացնի Երեւանում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները։ Երեկ տրվել է հանդիպումների մեկնարկը, ԱՀ նախագահականում Հարությունյանն ընդունել է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի