11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանին ժամանակ են տվել. Հրապարակ

Հավաքական Արեւմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչեւ տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ըստ մեր աղբյուրի՝ հարցը քննարկվել է նաեւ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, փակ դռների ետեւում։ Կան տեղեկություններ, որ Ալիեւն առաջարկել է պայմանագիրը ստորագրել նոյեմբերի 9-ին։ 2 տարի առաջ նույն օրը կնքվեց պատերազմից հետո կապիտուլյացիոն հայտարարությունը, հիմա ուզում է կրկնել իր հաղթանակը։ Փաշինյանն ընդդիմացել է՝ ասելով, որ […]

Փաշինյանը փորձում է գլխատել , որ հետո հնարավոր չլինի նախագահ ընտրել. Հրապարակ

Պրահայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի առաջին նիստն էր հրավիրել՝ ընդլայնված կազմով։ Բացի ԱԽ հիմնական անդամներից, հրավիրված էին ՀՀ նախագահը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ուշագրավ է, որ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե գալիս է Հայաստան՝ պաշտոնական շրջանակներին հանդիպելու։ Կարող էին նիստը մեկ օր ուշ […]

ՀՀ ԶՈւ-ն չի կրակել սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածների ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելով, թե իբր հոկտեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։  

Արցախն՝ Ադրբեջանի կազմում․ գաղտնազերծվել է Սպիտակ տանը Գրիգորյան-Սալիվան-Հաջիև հանդիպմանը բանակցված փաստաթուղթը

Սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը կայացած Արմեն Գրիգորյան-Ջեյք Սալիվան-Հիքմեթ Հաջիև հանդիպմանը քննարկված փաստաթուղթը գաղտնազերծվել է։ «SIL0VIKI» թելեգրամյան հարթակը տեղադրել է փաստաթուղթը, որը կազմել է ԱՄՆ պետքարտուղարությունը և որը քննարկվել է սեպտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպմանը։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի վերջերս ԱՄՆ կատարած այցի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով […]

Բելառուսն ու Ռուսաստանը զորքերի միացյալ խմբավորում են ստեղծում․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միութենական պետության արևմտյան սահմաններին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ Բելառուսն ու Ռուսաստանը զորքերի միացյալ խմբավորում են ստեղծում, հայտնում է БелТА գործակալությունը։ «Միութենական պետության արևմտյան սահմաններին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զորքերի տարածաշրջանային խմբավորում տեղակայել։ Ամեն ինչ փաստաթղթերի համաձայն է»,- ասել է Լուկաշենկոն՝ ուժային կառույցների ղեկավարների […]

«Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, համառությունը բավարար պետք է լիներ ինքնակազմակերպվելու համար․․․»․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին գրառում է արել իր՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին։ Նա մասնավորապես գրել է․ «2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Արշավի մասին մանրամասն կարող եք կարդալ այս էջում: Արշավի իմ ուղերձը հետեւյալն էր. «Մենք որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, և […]

Հիշողության թարմացում. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հիշողության թարմացում.   ինձ հետաքրքիր է պատասխանեց կապիտուլյանտը Ռոման Բաբայանի հարցերին, թե էլի լրագրողական հմտությամբ շրջանցեց ու ստեց ասելով, որ ռազմավարական դաշնակիցը չի կատարում իր վրա դրված պարտավորվածությունները… թողարկումը՝ 14.10.2020թ.»:

Դիջեյ էդոն հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի լեգիտիմ պատճառը

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, բայց ՀՀ ԱԺ ֆորմալ ընտրության արդյունքում ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Աղաջանյան Էդուարդը, ով հասարակության շրջանում առավել հայտնի է դիջեյ Էդո անվամբ, ով 2018թ. ապրիլի 23-ին հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող` Արցախի հերոս, Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը ձեռքին կանգնել էր հարթակում և ելույթ ունենալու […]

Անհասկանալի է, որ մեզ կամավոր անցում չեն տվել Նախիջևան. Ալիև

«Անհասկանալի է, որ մեզ կամավոր անցում չեն տվել Նախիջևան։ Պարտավորությունը խախտելը, իհարկե, չափազանց ամոթալի փաստ է։ Այնուամենայնիվ, մենք դեռ համբերատար ու զուսպ ենք։ Վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք, լավ կլիներ, որ դա տեղի ունենար ավելի շուտ»,-գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերյան միկրոբլոգում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի