20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արման Բաբաջանյանը հայտնի է իր կեղծարարություններով․ ընկերոջ երեխաներին «սեփականաշնորհել» բանակից թռնելու համար, հետո այդ ամենի մեղքը գցել հարազատ մոր վրա. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻ՞Ք
Համացանցում իրարանցում է։ Հայտնի դավաճան Արման Բաբաջանյանը «փաստաթուղթ» է հրապարակել, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱՄՆ-ում 2 միլիոն դոլարանոց առանձնատուն է գնել։ Վիգեն Սարգսյանը, ինչպես ասում են աչքիս լույսը չի։

Նրա հետ ունեցել եմ բազմաթիվ անհամաձայնություններ, վեճեր, առանց անձամբ ճանաչելու։

Բացի այդ, ինձ համար բացարձակապես անընդունելի է, որ Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, այն էլ պաշտպանության նախարար, պաշտոնանկությունից հետո լքի Հայաստանը։

Եթե Վիգեն Սարգսյանի առանձնատան մասին հայտներ որևէ այլ աղբյուր, օրինակ «Հետք»-ը կհավատայի, բայց․․․
Արման Բաբաջանյանը հայտնի է իր կեղծարարություններով․ ընկերոջ երեխաներին «սեփականաշնորհել» բանակից թռնելու համար, հետո այդ ամենի մեղքը գցել հարազատ մոր վրա, 2003թ․ փորձել ի պաշտպանություն Ստեփան Դեմիրճյանի օգտագործել, իբր ԱՄՆ սենատորի կողմից Դեմիրճյանին աջակցման կեղծ փաստաթուղթը, ի դեպ՝ կեղծ ստորագրությամբ։ Շարքը կարելի է լրացնել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ