21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշել են իրենց պարգեւավճարները ստանան՝ զոհվածների ծնողների վրա կեղծ բողոքներ գրելով. Իրավունք

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն, ՀՀ ոստիկանությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջով, որպեսզի պատասխանատվության ենթարկեն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողների ՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի համար: Հիշեցնենք, որ այդ օրը չնայած զոհված հերոսների ծնողների դիմադրությանը՝ Նիկոլ Փաշինյանը նրանց բռնի ուժով «Եռաբլուր»-ից հեռացնելով՝ հասավ զավակների շիրիմներին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է […]

Ադրբեջանը նյարդայնանում է. ՀԱՊԿ երևանյան նիստերը և «ուղեկցող» մթնոլորտը. Փաստ

Երևանում կայացան ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը, ինչպես նաև կազմակերպության խորհրդի նիստը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ։ ՀԱՊԿ-ի այս նիստերը խորհրդանշական էին նրանով, որ մի կողմից Հայաստանը նախագահում է կազմակերպությունում, մյուս կողմից էլ օրակարգում էր Երևանին օգնություն տրամադրելու հարցը, քանի որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում։ Այսպիսի իրադարձություններ տեղի […]

Նիկոլ Փաշինյանն անձամբ եւ իր թիմի անդամները եւս հերթական անգամ խաբել են ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. մաս 141. Ժողովուրդ

Ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանն ունի շատ հստակ, որոշակի տնտեսական հաջողություններ, եւ նաեւ այս համատեքսում, իհարկե, ոչ անմիջականորեն, բայց շատ կարեւոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակված տնտեսության ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում։ Այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան»,- 2022 թվականի սեպտեմբերի 13-ին […]

Ինչո՞ւ Արցախի նախագահը հետ կանչեց Սահմանադրության փոփոխության նախագիծը. Փաստ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից: Պաշտոնական վարկածով նման որոշման համար պատճառ են հանդիսացել սահմանադրական փոփոխության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, «ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»: […]

Մինչեւ հեղափոխությունը հակառուս Փաշինյանը պատերազմից հետո «համբուրեց» Պուտինի ձեռքը. Հրապարակ

Նոյեմբերի 23-ին Երեւան ժամանած ՀԱՊԿ ղեկավարներից միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ դիմավորեց Նիկոլ Փաշինյանը, մյուսներին դիմավորում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պուտինի՝ Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ՝ 2019-ին, բուռն քննարկումների առարկա դարձավ այն, որ Փաշինյանն անձամբ չէր գնացել օդանավակայան՝ դիմավորելու: Իշխանականներն ու նրանց համակիրներն այն ժամանակ ցնծում էին Փաշինյանի «խիզախ» քայլից եւ հայտարարում, թե նախկինների […]

Պուտինը պատասխանել է Փաշինյանին. Հրապարակ

Երեկ ՀԱՊԿ նիստը Նիկոլ Փաշինյանը բացել է քննադատությամբ։ «Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Տարին թեեւ հոբելյանական էր, բայց Հայաստանի համար ամենեւին հոբելյանական չէր։ 2 տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն 3 անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, եւ փաստացի մինչեւ հիմա մենք ՀԱՊԿ-ից որեւէ արձագանք չենք ստացել այդ ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է […]

Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ընդունված որոշմանը։ Բանն այն է, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը որոշում է ընդունել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր և այդ օրը սահմանել որպես ոչ աշխատանքային օր։ «Oրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ի իշխանությունների կողմից արձանագրվել են մեր խստագույն արձագանքները։ Բացի այդ էլ ամերիկյան […]

«Սրանք Նժդեհին օգտագործելով փորձում են ներկայացնել որպես հակառուսականության սիմվոլ, որը դատապարտելի ու կեղծ թեզ է»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նժդեհը հայ-ռուսական բարեկամության ջատագով էր, հեռու մնացեք Նժդեհից ու Նժդեհի արձանից։ Վերջին օրերի ընթացքում նատօա-թուրքական շահերի սպասարկուները Գարեգին Նժդեհի արձանի մոտից իրականացնում են հակառուսական ու հակապետական ակցիաներ։ Սրանք Նժդեհին օգտագործելով փորձում են ներկայացնել որպես հակառուսականության սիմվոլ, որը դատապարտելի ու կեղծ թեզ է։ Ի գիտություն հասարակության նշեմ. Նժդեհը ունեցել […]

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ-ը դեռ չի արձագանքել․ Նիկոլ Փաշինյան

Մտահոգիչ է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողություններից, հատկապես, որ մինչև այսօր, փաստացի, մեզ չի հաջողվել որոշում կայացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի շուրջ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում անցկացվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ «Վերջին երկու տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ագրեսիայի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի