26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որքա՞ն կկազմի Սասուն Խաչատրյանի աշխատավարձը

Ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որը վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցների հավելավճարի հնարավորությանը: «Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատողներն իրենց յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց չեն ստանում ո՛չ հավելավճար, ո՛չ էլ ավելանում են նրանց գործակիցները: Չնայած, որ այլ պետական մարմիններում տվյալ ստորաբաժանումներում աշխատող աշխատակիցների […]

Ռուբեն Վարդանյանին առաջարկել եմ ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ «շատ կարևոր որոշում» է կայացրել:    «Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:   […]

«2022-ին իրավունք չունենք նույն գետը երկրորդ անգամ մտնելու»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «428 թ., Հայաստան։ Հայոց իշխանների գզվրտոցից ու բյուզանդա-պարսկական հակասություններից Հայաստանը արնաքամ էր լինում։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Սահակ Պարթեւը, գիտակցելով պետականության կորստի վտանգը, հայոց իշխաններին ու նախարարական տներին պետականության ու եկեղեցու շուրջ միավորվելու կոչեր էր անում։ Բայց իշխանները չլսեցին նրա հորդորները։ Մի մասը արեւմտասեր էր դարձել,իսկ մյուս մասը՝ արեւելասեր։ […]

Իսկ թե արդյունքում երկիրը կկործանվի` դա մեր ժողովրդի որոշումն է, ինքն է ընտրել ինձ. Փաշինյանը՝ նախկին նախագահներին. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ կաթողիկոսի հովանու ներքո Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը եւ այդ հանդիպման շրջանակներում Տեր-Պետրոսյանի առաջարկած կոնսոլիդացիային։ Լրագրողը նախ հիշեցրեց, որ առաջին նախագահն այդ հանդիպման ժամանակ առաջարկել է կիսել պատասխանատվությունն այն ստորագրվելիք փաստաթղթի համար, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ենթադրաբար, պատրաստվում է ստորագրել, ապա հարցրեց․ «Դուք, ընդհանրապես, […]

Ինչ է հասկացնում Փաշինյանը. շանտաժ՝ ուղղված նախկին նախագահներին Հրապարակ

Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում հրապարակված հոդվածը, որով ներկայացվում էին Ադրբեջանի` Հայաստանին ուղղված 5 պահանջները, ընդդիմադիրներն ընկալել էին որպես նախկին նախագահներին ուղղված աղերսագին խնդրանք՝ աջակցել ստեղծված իրավիճակում: Ասում էին, որ այդ խնդրանքը նաեւ ուղեկցվում է շանտաժով, մասնավորապես խոսքը հինգերորդ կետի մասին է․ «Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում՝ հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու […]

Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխանել է Լևոն-Տեր-Պետրոսյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ […]

ՀՀ Առաջին նախագահի արձագանքը

Արձագանքը վերաբերում է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը, որն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին: Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել […]

«Ընկերս, որը պետք է մի քանի օրով Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս գիշերակացով հյուրանոց չի կարողանում գտնել». Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համաձայն է զբոսաշրջիկների այն դժգոհությունների հետ, որ Հայաստանում անշարժ գույքի գներն անցել են Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի գներից։ «Կարծում եմ՝ անցել էլ են, հենց նոր իմ ընկերը, որը պետք է մի քանի օրով Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս գիշերակացով հյուրանոց չի կարողանում գտնել։ Երբ ես խոսում եմ թափուր աշխատատեղերի […]

«Այդ հանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի»․ Լևոն Զուրաբյանը հակադարձում է

Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է ոմն Հավաստի Աղբյուրի (հեղինակը հենց այդպես է ստորագրել հոդվածը) տեղեկություններն այն մասին, թե որոնք են Ադրբեջանի պայմանները Հայաստանի հետ խաղաղությունը կնքելու համար. «1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում: 2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: 3. Միջանցք Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված