15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դու ինքդ ես առաջինը խախտել քո կողմից ստորագրված փաստաթուղթը, երբ 2020-ի դեկտեմբերին զորքերը հետ քաշեցիր Սյունիք ու Գորիս-Կապան ճանապարհը տվեցիր թշնամուն. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Նիկոլ, իսկ դու քո պարտականությունը կատարե՞լ ես։

Ասել ես՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց հիմա հիմնավորում ես Արցախն Ադրբեջան է։

Ասել ես՝ հաղթելիւ ենք, բայց պարտվել ես։

Ասել ես՝ ապագա կա, բայց 150 քառ.կմ տարածք ես զիջել։

Դու ինքդ ես առաջինը խախխտել քո կողմից ստորագրված փաստաթուղթը, երբ 2020-ի դեկտեմբերին զորքերը հետ քաշեցիր Սյունիք ու Գորիս-Կապան ճանապարհը տվեցիր թշնամուն։

Խոստացար խաղաղության դարաշրջան, բայց սեպտեմբերին պատերազմ եղավ ու նահատակվեցին հարյուրավոր հայորդիներ։

Հիմա ի՞նչ ես եկել լոլո կարդում..»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ