ՍԱՊԾ-ն կուսումնասիրի կաթնաշոռի փորձաքննության արդյունքները
«Հետք էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով վերտառությամբ հոդված, որում ներկայացվում են տեղական արտադրության կաթնաշոռի՝ սեպտեմբերի 6-7-ի արտադրության 7 նմուշների փորձաքննության արդյունքներ: Փորձարկված կաթնաշոռի տեսակներն ունեն պիտանիության կարճ ժամկետ՝ մինչև 7 օր: Հոկտեմբերի 10-ին հրապարակելու պարագայում` նշված խմբաքանակները վաղուց սպառվել են կամ ժամկետանց են, ուստի հնարավոր չէ շուկայում հայտնաբերել […]





































