23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատերազմը սկսո՞ւմ է

«Պատերազմի հավանականությունը մեծ է, քանի որ սկսվել է դիպուկահարների նոր վերսիա, որովհետև կիրառվում են «ՍՎԴ»  սնայպերները: Դեռ լայնածավալ պատերազմի մասին խոսելը վաղ է, բայց այս պահին էլ Հայաստանը պատերազմող երկիր է»,-Henaran.am-ի թղթակցի հետ  զրույցում ասաց «Մեծն Տիգրան» գնդի հիմնադիր հրամանատար, Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը:

Անդրադառնալով ԼՂ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Ադրբեջանը գնում է պատերազմի, պարզապես մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել, Ղումաշյանը ասաց .«Ես լրիվ համամիտ եմ Սամվել Բաբայանի հետ: Նա լուրջ զինվորական գործիչ է, ստրատեգ և լիարժեք հիմնավորել է իր ասածները: Այո՛, Ադրբեջանը զենքի գործարան հենց այնպես չի կառուցում:Մենք պետք է ամեն վարկյան պատրաստ լինենք:Ապրիլյան պատերազմը համարում եմ մեծ դիվերսիա, քանի որ մեզ թույլ չտվեցին հարձակվել: Ընդգծում եմ, որ հայոց բանակի և ազատամարտիկների ողնաշարը ու կամքը ամուր է և միշտ էլ պատրաստ ենք մեր հողը պաշտպանել»:

Հարցին, թե ստեղծված իրավիճակում, որքան էր նպատակահարմար Վիգեն Սարգսյանի նշանակումը Պաշտպանության նախարարի պաշտոնում, զինվորական գործիչը արձագանքեց.« Միայն մի բան կարող եմ ասել՝ Սեյրան Օհանյանը ամբողջ բանակի ուղն ու ծուծը գիտեր, բանակը և ֆիդայական աշխարհը սիրում էին նրան: Մնացածը ժամանակը ցույց կտա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ