Տաք հոսանքներ Աֆրիկայից․ ջերմաստիճանը կբարձրանա
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Նոյեմբերի 10-ից օդային հոսանքները Հայաստան փչելու են անմիջապես Աֆրիկայից, ինչի արդյունքում Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի +20…+24, Տավուշի ցածրադիր գոտում +17…+20, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում +16…+17»։ ԱԻՆ տվյալներով՝ Հանրապետության տարածքում` 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: […]




































