28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սեպտեմբերի 2-8-ը Երևանում ծնվել է 503 երեխա

Մայրաքաղաքի ծննդատներում սեպտեմբերի 2-8-ը լույս աշխարհ է եկել 503 երեխա՝ 274 տղա և 229 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37200 քաղաքացի:

«Ֆոլքսվագենը» բախվել է պատնեշին ու շրջվել. կան տուժածներ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշներին եւ շրջվել: Ոստիկանությունից  հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են դիմել նաեւ ճանապարհի եզրին կանգնած երկու տղամարդ: Կատարվում է քննություն:

ՈւԵՖԱ-ն նոր նախագահ ունի

Ալեքսանդր Չեֆերինն ընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահ: Սլովենացու օգտին են քվեարկել 55 անդամներից 42-ը: Չեֆերինը մեծ առավելության է հասել Միխայել վան Պրագի նկատմամբ, ով 13 ձայն է ստացել: 48-ամյա պաշտոնյան ղեկավարում է Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտպանել է Չեֆերինի թեկնածությունը:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ թե ձախողվեց, այլ…

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ թե ձախողվեց, այլ կարողացավ որոշակի շտկումներ մտցնել: Անընդհատ աշխատանքներ կատարվեցին»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ պայքարել կոռուպցիայի դեմ, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Մենաշնորհների առկայությունը մի կապեք «Հանրապետական» կուսակցության հետ: Դե 90-ականներից մինչ օրս պայքարում ենք»: Հարցին՝ կկարողանա՞ ՀՀԿ-ին պատկանելիք […]

Պուտինի ու Օբամայի լուսանկարը լայն քննարկման առարկա է դարձել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համատեղ լուսանկարը հայտնվել է սոցկայքերի օգտատերերի ուշադրության կենտրոնում։ Լուսանկարն արվել է G20 գագաթնաժողովի ժամանակ, նկարում նախագահներն իրար նայում են, մեղմ ասած, ոչ ընկերաբար։ Նկարի հետ կապված նաեւ ծաղրական մեկնաբանություններ են հայտնվել։

Կարեն Կարապետյանը՝ Հովիկ Աբրահամյանից ու «Կրեմլից» ուղարկված լինելուց

«Նախկին վարչապետն իմ ընկերն է, գործընկերը, և կարծում եմ՝ բավական ծանր պայմաններում է վերցրել տնտեսությունը, և այն աշխատանքն, որ ինքն է կատարել, ես չէ, որ պետք է գնահատեմ, բայց ինքը մեծ բեռ է վերցրել իր վրա»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ նրա՝ տնտեսության ծանր իրավիճակը կախված է օբյեկտիվ ու […]

Փոփոխական եղանակ

Հայաստանի որոշ շրջաններում սեպտեմբերի 15-ի ցերեկը, շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-17-ը առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-17-ը կնվազի 5-6 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, […]

Խաղի նոր կանոններով

«Ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսությունից»,-այսօր Ազգային ժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս սուտ որակեց լուրերը, որ չի ցանկանում աշխատել «Դաշնակցական» նախարարների հետ, մանավանդ Դավիթ Լոքյանի: «Ինձ համար այս պահին ավելի կարևոր է, թե ինքն ինչ տեսլական ունի՝ իր ճյուղերի հետ կապված, քան ինքն որ կուսակցությանն է պատկանում»: […]

Մանչեսթեր Սիթի- Բորուսիա հանդիպումը կկայանա այսօր

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա» Մյունխենգլադբախ հանդիպումը հետագվել էր: Պատճառը Մանչեսթերում տեղացած հորդառատ անձրևն էր: Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպումը կայանալու է այսօր՝ սեպտեմբերի 14-ին: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:

Հայ ընտանիքը ավտովթարի է ենթարկվել Կրասնոդարի շրջանում․ կան զոհեր

Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Կուբանում՝ Նովորոսիիսկ-Կերչենյան ճանապարհին, որի արդյունքում հայ բազմազավակ ընտանիք է տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին, մեքենան մեծ արագությամբ բախվել է ավտոբուսին, հայտնում է ИА KrasnodarMedia-ն։ Մեքենայում հայ ընտանիք է եղել՝ ծնողներն ու 4 երեխաները։ Ընտանիքի հայրն ու 13-ամյա երեխան տեղում մահացել են, մյուսները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Այլ մանրամասներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի