25 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մոսկվայում անծանոթը դանակով հարձակվել է անցորդների վրա. կան զոհեր

Մոսկվայի հարավ-արեւմուտքում անծանոթ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Հարձակման  հետևանքով 2 մարդ է  մահացել: Ոստիկանությունը որոնում է տղամարդուն։ Նրա անձը դեռ չի պարզվել։ Հարուցվել է քրեական գործ։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 12-ին, Ռյազանյան մայրուղու վրա։ Հանցագործի արտաքին տվյալներն են՝ 30-40 տարեկան, հասակը 165-170 սմ, սպորտային կառուցվածքով։

16-ամյա աղջկան բերման են ենթարկել ոստիկանի նկատմամբ բռնություն ենթարկելու կասկածանքով

Оգոստոսի 11-ին՝ ժամը 16.10-ին, Երևանի Խորենացու փողոցի թիվ 110 շենքի մոտ հայտնաբերվել և Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Ռուզաննա Մ.-ն, որը օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Իսպանիայի Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Քաղաքային խորհուրդը եւ նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ինստիտուցիոնալ հայտարարությանը։ Այս քայլով Բենալմադենան համալրեց Իսպանիայի՝ նման որոշում ընդունած երկու տասնյակից ավելի քաղաքների շարքը:

Հրդեհ Գորիս քաղաքում

Օգոստոսի 12-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 151 շենքի 8-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել. անհարաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ այրվել է Ս. Ա.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (12 քմ): Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ:

Արմեն Լամբարյանի ընտանիքին աջակցելու նպատակով կազմակերպված դրամահավաքին հավաքվել է 450. 000 դրամ

«Սասնա ծռերի» անդամ, ազատամարտիկ Արմեն Լամբարյանի ընտանիքին աջակցելու նպատակով Երեւանի Հյուսիսային պողոտայում օգոստոսի 10-ին եւ 11-ին տեղի ունեցած դրամահավաքի ընթացքում հավաքվել է 450 հազար դրամ։ Դրամահավաքից անմիջապես հետո գումարը փոխանցվել է Արմեն Լամբարյանի մորը՝ տիկին Փիրուզային։ Նշենք, որ դրամահավաքը մեկնարկել էր օգոստոսի 10-ին, տեւել ժամը 17:00-22:00-ը եւ շարունակվել օգոստոսի 11–ին ժամը 18:00-21:00-ը: Դրամահավաքի նպատակն էր […]

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 12-ին, լքել են դատարանի դահլիճը: Փաստաբան Արամազդ Կիվիրյանը միջնորդել է 2-3 շաբաթով հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ իրենք բողոքարկել են քաղաքացիական հայցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը: Կիվիրյանի փոխանցմամբ՝ պետք է սպասել Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմանը, քանի որ եթե բավարարվի բողոքը, քաղաքացիական հայցը ենթակա է քննման […]

Վերաքննիչը մերժել է Արարատ Խանդոյանի պաշտպանի բողոքը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող եւ կալանավորված Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքը: Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պատրաստվում է բողոքել  Վճռաբեկ դատարան: Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբայրն է:

Թեև քաղբանտարկյալ ընկերներիցս լուր չունեմ, բայց վստահ եմ՝ իրենք էլ ամուր են ու վճռական. Դավիթ Սանասարյան

«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը հայտնում է, որ այսօր Դավիթ Սանասարյանի փաստաբանի միջոցով նախաձեռնությունը գրություն է ստացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված Դավիթ Սանասարյանից, որն էլ իր խնդրանքով ներկայացվում է հրապարակման: Գրության մեջ, մասնավորապես, նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Նախ ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ, որ անկոտրում եք և հանուն Հայաստանի Հանրապետության ձեր պայքարը երբեք չեք դադարեցնի։ Մեր նկատմամբ իրականացվող […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 11-12-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկ տարածք, Նորագավթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում՝ մաքսատան մոտակայքում՝ մոտ 3 հա, Շիրազի փողոցում՝ մոտ 6000 քմ, Ֆուչիկի փողոցի թիվ 25/2 շենքի մոտակայքում՝ մոտ 200 […]

Թաիլանդում տուժած հայեր չկան. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թաիլանդի Խուախին, Սուրատխանի նահանգներում և Պհուկետ զբոսաշրջային գոտում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ: Նշվում է նաև 20 վիրավորի և չորս զոհերի մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի