17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչու են վերանվանվում նախարարությունները

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կողմ է, որ Սփյուռքի նախարարությունը վերանվանվի որպես Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն: Խորհրդարանում Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ նա ասաց, որ դա նույնիսկ խորհրդային միության ժամանակ է եղել: Հիշեցնենք, որ նման առաջարկով էր հանդես եկել Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում է կառավարություն կառուցվածքում […]

Մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարաների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները: Ողջունելով հավաք-պարապմունքների մասնակիցներին` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են ընձեռում բազմապատկել ունեցած հաջողությունները և նվազեցնել առկա թերացումները: Այնուհետև Սեյրան Օհանյանը հանդես է եկել «Տարածաշրջանային իրավիճակը ապրիլյան պատերազմից հետո: Արդյունքներն ու քաղված դասերը» թեմայով […]

Պայթյուն Թուրքիայում․ կան զոհեր

Թուրքիայում՝ Մարդին նահանգում, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինվորներ փոխադրող միկրոավտոբուս են պայթեցրել: Պայթյունն իրականացվել է ճանապարհին տեղադրած հեռակառավարվող ռումբի միջոցով: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է թուրքական բանակի 3 զինծառայող, կա 8 վիրավոր, նրանք եւս զինծառայողներ են։ Հաղորդվում է, որ քուրդ գրոհայիններին հայտնաբերելու նպատակով շրջանում անվտանգության ուժերի կողմից լայնամասշտաբ գործողություն է մեկնարկել:

«Տիրող համակարգի ապամոնտաժումը չափազանց վտանգավոր է»

  «Ես շատ ուրախ կլինեի, եթե մեր երկրում կատարվող ամեն բան որոշեինք   ինքնուրույն՝ մեր ժողովրդի կողմից, բայց, ցավոք սրտի, ես չեմ տեսնում այդպիսի միտում: Իհարկե, Ռուսաստանի դերը պետք է որ լուրջ լինի, որովհետեւ մենք ամեն կերպ պետական մակարդակով մեզ շաղկապել ենք Ռուսաստանի հետ՝ որպես մեր ռազմավարական գործընկերոջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց   Դեմոկրատական […]

Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի ու հայրենադարձության. Շարմազանովի առաջարկը

Ազգային ժողովում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներեգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել Քաղաքաշինության նախարարությունը: Արփինե […]

Թափառաշրջիկը՝ խոշոր «ներմուծող»․ ուշագրավ դեպք

 Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անօրինական ներմուծման ուշագրավ դեպք: Գյումրի քաղաքի բնակիչ, ֆիզիկական անձ, Կ.Ս.-ի անունով 2016 թվականի մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան են ներմուծվել ավելի քան 17 մլն դրամ ընդհանուր արժեքով շուրջ 40 տոննա տարատեսակ ապրանքներ՝ դդում, կիվի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանան, ցորեն, կիտրոն, թուրինջ և արևածաղիկ: Ստանալով համապատասխան տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության […]

Զորահանդեսից հետո թշնամին զգաստացել է

«Մեր համայնքում արդեն բերքը հավաքել ենք. թշնամին դժվարություններ չստեղծեց ու չխանգարեց: Խաղողը, ցորենը, բանջարեղենը գյուղացիները հավաքել են առանց դժվարությունների», –  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզ, Այգեպար գյուղի համայնքապետ Անդրանիկ Այդինյանը: Վերջինս շեշտեց՝ վերջին շրջանում  հարաբերական անդորր է: «Զորահանդեսից հետո,  կրակոցներ չեն հնչել, վիճակը համեմատաբար խաղաղաղվել է», – նշեց Անդրանիկ Այդինյանը:

Այդ համերաշխության գինուց մեզ էլ կտաք. Է. Շարմազանովը՝ Թ. Պողոսյանին

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «Տեղական տուրքերի և վճարների» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Երբ ելույթով հանդես գալու համար ամբիոնին էր մոտենում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թրան Պողոսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, ով վարում էր նիստը, կատակեց. «Համերաշխության մերան Թևան Պողոսյան: Այդ համերաշխության գինուց մեզ էլ կտաք»: Հիշեցնենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրությունների […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության խախտումների հայտնաբերման ընթացքում քաղաքացիների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը երաշխավորելու, ինչպես և ոստիկանության ծառայողների գործունեության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով՝ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից տեսախցիկներ կկրեն նաև հանրապետության մարզերի տարածքում ծառայություն իրականացնող՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները:

ՀՀԿ-ում խոսվել է Սփյուռքի նախարարության անվանափոխության մասին

«Սա ընդամենը հետևանք է այն որոշումների, որոնք իրականացվում են  հանրապետության նախագահի, ՀՀԿ խորհրդի կողմից»,- անդրադառնալով Կ.Կարապետյանի  վարչապետի նշանակմանը՝  այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Խոսելով նոր նախարարների նշանակումների մասին, նա ասաց, որ այդ փոփոխությունները կբերեն տնտեսության բնագավառում ակտիվության աճի: «Պետք է նշեմ, որ բավականին լուրջ քննարկումներ են տեղի ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված