07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թրամփը եւ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Պուտինը եւս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին եւ հաջողություն մաղթել նախընտրական ծրագիրը հաջողությամբ իրագործելու մեջ, գրում է РИА Новости-ն։ Կողմերը նշել են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները բարդ փուլում են եւ պայմանավորվել են աշխատել հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Կողմերը պայմանավորվել են նաեւ կապի մեջ լինել […]

Պավլիկ եւ Արամ Մանուկյանները բուժզննում են անցել

«Սասնա ծռեր» խմբի անդամներ, հայր ու որդի Պավլիկ եւ Արամ Մանուկյաններն երեկ բուժզննում են անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ «Ըստ բժիշկների՝ Մանուկյանների ոսկորների սերտաճումն ու մյուս հյուսվածքների ապաքինումն ընթանում են նորմալ: Թե Պավլիկը, թե Արամը, առանձնապես գանգատներ չունեն»,- գրել է փաստաբանը։  

Վարչապետը փոխվեց, «փոզմիշ եղավ»

«Աբրահամյանները կերթան Վարագյանները կուգան, Վարագյանները կերթան  Աբրահամյանները կուգան»։  ԱԺ  նախկին պատգամավորը ստանձնեց Արթիկի քաղաքապետի պարտականությունները։ Նոյեմբերի 14-ին Շիրակի մարզպետ  Հովսեփ Սիմոնյանը պաշտոնապես ներկայացրեց Արթիկի նորընտիր քաղաքապետ  հանրապետական Մխիթար Վարագյանին ու ավագանու անդամներին։ Նշենք, որ ընտրությունները  անցկացվել էին հոկտեմբերի 2-ին և անկանխատեսելի էին արդյունքները։   Հանրապետական կուսակցությունը այստեղ  սատարելու էր ԲՀԿ-ական, Աժ պատգամավոր Մուշեղ Պետոյանին, սակայն ՀՀԿ-ական, բայց […]

Ռուսաստանում կաշառք վերցնելու պահին նախարար է ձերբակալվել

Ռուսաստանում ձերբակալվել է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը։ Քննչական կոմիտեում նրա դեմ քրեական գործ է հարուցվել, գրում է РИА Новости-ն։ Նախարարը ձերբակալվել է 2 միլիոն դոլար կաշառք ստանալու պահին։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Հանցագործության հանգամանքները կապված են 2016 թվականի նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության պետական  պաշտոն զբաղեցնող Ալեքսեյ Ուլյուկաեւի կողմից երկու միլիոն […]

ՊՆ պետհամարանիշերը` սիրուհիներին. Փաստ

Սայաթ-Նովա փողոցում ՊՆ բարծրաստի- ճան մի պաշտոնյա քաղաքացիական հագուստով զբոսնելիս նկատում է «Նի- սան Մարչ» մակնիշի մի ավտոմեքենա (սա էն ղամսկի փոքրիկ մեքենաներից է) Պաշտպանության նախարարության պետհամարանիշերով: Մոտենում է ավտոմեքենայի վարորղին, ավելի ճիշտ` վարորդուհուն, սլացիկ, երկարոտն գեղեցկուհուն և հարցնում. «Աղջիկ ջան, ոնց անե՞նք, որ ես էլ ՊՆ պետհամարւսնիշ ունենամ: «0՜, դա շատ թանկ հաճույք է, […]

Կացնահարված Թագուհին կորցրել է հույսը

Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը այլևս չի հավատում արդարադատությանը։ «Ոնց հավատամ, ամբողջ ընտանիքս մորթած մարդուն էլ են արդարացնում, ոնց կարելի է: Ես շատ ծանր վիճակում եմ ու միայն երազում եմ երեխայիս մեծացնելու մասին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 37 ամյա Թագուհին, որը վախենում է, թե իրենից կհեռացնեն մեկ ամյա երեխային: Հիշեցնենք, որ հունիսի 8-ի գիշերը […]

Հակառակորդը կիրառել է ականանետեր և ենթափողային նռնականետ

Նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է […]

Հրդեհ՝ Դալմա Գարդեն Մոլի մոտակայքում

Նոյեմբերի 15-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեյացնում են ԱԻՆ մնամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.10-ին, մարվել՝ 01.16-ին: Այրվել է «BMW» մակնիշի 09 SL 236 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Շ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Գերազանց վերջաբան. Փաստ

Պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մտնելու ծրագրերը տապալվեցին, և Վիկտոր Դալլաքյանը կուսակցաշինության հարցում «մենակ ու որբ» մնաց: Խոսակցություններ եղան, թե Սեյրանին հասկացրել են, որ իր դեմ կոմպրոմատներ կան և այլն: Բայց անցյալ շաբաթավերջին սրընթաց զարգացումներ եղան: Թերթի աղբյուրի տվյալներով` Օհանյանի մտերիմ ընկերներից երեքը նախ հանդիպել են ՀՀ նախագահին գեներալի հետ հաշտության եզրեր գտնելու […]

«Պետք չէ դա խառնել այս լուսավոր գաղափարի հետ»

«Միանշանակ, դրական եմ վերաբերվում այս գաղափարին: Զարմանում եմ՝ ինչու են այս գաղափարն այդքան քննարկում: Անշուշտ, հասկանում եմ այն մտահոգությունը, որ որոշ մարդիկ ասում են՝ ինչու է հավասարության նշան դրվում բոլորի միջև: Բայց բոլորս պիտի հասկանանք՝ այդ հավասարության նշանը վերաբերում է մինիմալին, իսկ մաքսիմալի մասին խոսելով պետք է նշենք՝ եթե մեկը կունենա հնարավորություն, ու կկարողանա բանակին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված