06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Իսկ ինչ-որ մեկն ասե՞լ էր

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանին հետաքրքիր է ընկալել ընդհանուր գաղափարը, որ Կառավարությունն առաջարկում է կատարել կառավարության կառուցվածքում վերանվանել 3 նախարարություններ ու վերացնել մեկը: Օրենքի փոփոխության քննարկման ժամանակ նա հարցերով դիմեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյան՝ հետաքրքրվելով, թե ինչու չի ներկայացվում Կառավարության ծրագիրը, եթե այն արդեն կա. «Եթե կառավարության ծրագրը կա, կան ընդհանոր պատկերացումներ, […]

Արքայազն Ջորջը հրաժարվել է սեղմել Կանադայի վարչապետի ձեռքը /վիդեո/

Բրիտանական լրատվամիջոցներն ակտիվ կերպով քննարկում են փոքրիկ արքայազն Ջորջի պահվածը՝ Կանադա կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Արքայազն Ուիլիամի եւ դքսուհի Քեյթի ավագ որդին Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ հանդիպման ժամանակ իրեն անշնորհք է պահել։ Ժպտադեմ վարչապետը մոտեցել է 3-ամյա երեխային, մեկնել է ձեռքը՝ ողջունելու համար արքայազնին, սակայն վերջինը հրաժարվել է մեկնել ձեռքը։

Ինչու են վերանվանվում նախարարությունները

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կողմ է, որ Սփյուռքի նախարարությունը վերանվանվի որպես Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն: Խորհրդարանում Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ նա ասաց, որ դա նույնիսկ խորհրդային միության ժամանակ է եղել: Հիշեցնենք, որ նման առաջարկով էր հանդես եկել Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում է կառավարություն կառուցվածքում […]

Մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարաների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները: Ողջունելով հավաք-պարապմունքների մասնակիցներին` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են ընձեռում բազմապատկել ունեցած հաջողությունները և նվազեցնել առկա թերացումները: Այնուհետև Սեյրան Օհանյանը հանդես է եկել «Տարածաշրջանային իրավիճակը ապրիլյան պատերազմից հետո: Արդյունքներն ու քաղված դասերը» թեմայով […]

Պայթյուն Թուրքիայում․ կան զոհեր

Թուրքիայում՝ Մարդին նահանգում, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինվորներ փոխադրող միկրոավտոբուս են պայթեցրել: Պայթյունն իրականացվել է ճանապարհին տեղադրած հեռակառավարվող ռումբի միջոցով: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է թուրքական բանակի 3 զինծառայող, կա 8 վիրավոր, նրանք եւս զինծառայողներ են։ Հաղորդվում է, որ քուրդ գրոհայիններին հայտնաբերելու նպատակով շրջանում անվտանգության ուժերի կողմից լայնամասշտաբ գործողություն է մեկնարկել:

«Տիրող համակարգի ապամոնտաժումը չափազանց վտանգավոր է»

  «Ես շատ ուրախ կլինեի, եթե մեր երկրում կատարվող ամեն բան որոշեինք   ինքնուրույն՝ մեր ժողովրդի կողմից, բայց, ցավոք սրտի, ես չեմ տեսնում այդպիսի միտում: Իհարկե, Ռուսաստանի դերը պետք է որ լուրջ լինի, որովհետեւ մենք ամեն կերպ պետական մակարդակով մեզ շաղկապել ենք Ռուսաստանի հետ՝ որպես մեր ռազմավարական գործընկերոջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց   Դեմոկրատական […]

Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի ու հայրենադարձության. Շարմազանովի առաջարկը

Ազգային ժողովում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներեգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել Քաղաքաշինության նախարարությունը: Արփինե […]

Թափառաշրջիկը՝ խոշոր «ներմուծող»․ ուշագրավ դեպք

 Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անօրինական ներմուծման ուշագրավ դեպք: Գյումրի քաղաքի բնակիչ, ֆիզիկական անձ, Կ.Ս.-ի անունով 2016 թվականի մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան են ներմուծվել ավելի քան 17 մլն դրամ ընդհանուր արժեքով շուրջ 40 տոննա տարատեսակ ապրանքներ՝ դդում, կիվի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանան, ցորեն, կիտրոն, թուրինջ և արևածաղիկ: Ստանալով համապատասխան տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության […]

Զորահանդեսից հետո թշնամին զգաստացել է

«Մեր համայնքում արդեն բերքը հավաքել ենք. թշնամին դժվարություններ չստեղծեց ու չխանգարեց: Խաղողը, ցորենը, բանջարեղենը գյուղացիները հավաքել են առանց դժվարությունների», –  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզ, Այգեպար գյուղի համայնքապետ Անդրանիկ Այդինյանը: Վերջինս շեշտեց՝ վերջին շրջանում  հարաբերական անդորր է: «Զորահանդեսից հետո,  կրակոցներ չեն հնչել, վիճակը համեմատաբար խաղաղաղվել է», – նշեց Անդրանիկ Այդինյանը:

Այդ համերաշխության գինուց մեզ էլ կտաք. Է. Շարմազանովը՝ Թ. Պողոսյանին

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «Տեղական տուրքերի և վճարների» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Երբ ելույթով հանդես գալու համար ամբիոնին էր մոտենում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թրան Պողոսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, ով վարում էր նիստը, կատակեց. «Համերաշխության մերան Թևան Պողոսյան: Այդ համերաշխության գինուց մեզ էլ կտաք»: Հիշեցնենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի