07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ մեծ հպարտություն է, որ բարեկամ Ուրուգվայի կարևորագույն կրթական հաստատություններից մեկը ղեկավարում է մեր հայրենակիցը, ով նաև իր տեսանելի ավանդն է ներդրել այդ երկրի կրթական համակարգի զարգացման գործում և մեծ հարգանք է վայելում Ուրուգվայում: […]

Կառավարության ղեկավարն ընդունել է «ВТБ 24» բանկի նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ВТБ 24» բանկի նախագահ-վարչության նախագահ Միխայիլ Զադորնովին: Վարչապետը ողջունել է բանկի կողմից Հայաստանի ֆինանսական շուկայում իրականացվող հավակնոտ և բազմաբնույթ ծրագրերը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ և ավելացրել, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործադիրն՝ ի դեմս նոր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, […]

Հոկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը 7.90C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.80C, երրորդում 5.90C: Միջին […]

Ամուսնու վրեժը․ իրաքցի կինը եփում է ԻՊ ահաբեկիչների գլուխները

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները երբ ներխուժել են Իրաք, մահապատժի են ենթարկել տեղի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ 39-ամյա Ում Հանադիի ամուսնուն։ Բացի այդ, ահաբեկիչները սպանել են կնոջ հորն ու երեք եղբայրներին։ Վրեժից դրդված՝ կինը թողել է տնային հոգսերն ու դարձել իրաքցի զինյալներից մեկը։ Այսօր նա մի ամբողջ խմբի հրամանատար է՝ 70 զինյալների։ Նրա խումբը տեղակայված […]

Հանկարծակի ստուգումներ

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 26-ից 29-ը անցկացվել են հանկարծակի ստուգումներ: Զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության և պատրաստականության, շտաբերի պատրաստության վիճակը: Զորամիավորման ենթակա հրետանային զորամասերը և ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ հրետանու մարտական հրաձգությամբ: Ստուգումների արդյունքների ամփոփման ընթացքում հրամանատարության կողմից տրվել են հանձնարարականներ մարտական պատրաստության […]

Ստորագրահավաք է սկսվել «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով

«Սասնա ծռեր» խմբին  սնունդ տարած Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով www.change.org կայքում ստորագրահավաք է սկսվել: «Խղճի բանտարկյալն անձ է, ում ֆիզիկական ազատությունը սահմանափակվել է բանտարկությամբ կամ այլ միջոցով` իր քաղաքական, կրոնական կամ այլ համոզմունքների համար: Միաժամանակ խղճի բանտարկյալ չի համարվում մարդը, որը բռնություն է գործադրում կամ քարոզում է բռնություն եւ թշնամություն»,- գրված է ստորագրության նկարագրությունում»,- […]

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» հիմնադրման 55-ամյակին նվիրված համաժողովի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և առողջապահության ոլորտի պաշտոնատար մի շարք անձանց հետ ներկա է գտնվել Լևոն Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» հիմնադրման 55-ամյակին նվիրված ԳԱԱ անցկացված համաժողովի բացմանը: Շնորհավորելով ինստիտուտի հիմնադրման 55-ամյակի առիթվ և ողջունելով համաժողովի անցկացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել ինստիտուտի դերը առողջապահության ոլորտում: «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի […]

Տեղի է ունեցել Կոլեգիայի հերթական նիստը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստ՝ նվիրված ՊՆ կադրային քաղաքականությանը և ոլորտի բարելավման ուղիներին, ՌՈՒՀ-երում և ուսումնական զորամասերում մասնագետների պատրաստման խնդրահարույց հարցերին, ինչպես նաև զինված ուժերի անձնակազմի կառավարման, համալրման և «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի ներդրման ընթացիկ աշխատանքներին: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գորղծողությունների համադրման […]

«Դուք հանդիսանում եք կենդանի կամուրջ Հայաստանի եւ Ուրուգվայի բարեկամ ժողովուրդների միջեւ». Էդուարդ Շարմազանովը՝ Ռոբերտո Մարկարյանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին տիկնոջ՝ Աննա Մարիա Ֆերարիի հետ: Ողջունելով հյուրերին նախնիների հողում՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ է խոսել հայ-ուրուգվայական զարգացող կապերի մասին եւ նշանակալի համարել Ռոբերտո Մարկարյանի դերը երկու երկրների հարաբերությունների սերտացման գործում: «Մեզ համար մեծ հպարտություն է, որ Դուք, լինելով ծագումով հայ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված