19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հալեպում եւս մեկ հայ է մահացել

Հալեպի Նոր Գյուղի թաղամասի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Հակոբ Չալլաքյանը՝ 1959 թվականին ծնված, նախօրեին մահացել է։ Այդ մասին տեղեկացնում է Հալեպի Գանձասար պարբերականի ֆեյսբուքյան էջը։ Հիշեցնենք, որ երեկ հրթիռակոծության հետեւանքով զոհվել են նաեւ 1986 թվականի ծնված Գասպար Շատոյանը եւ 1987 թվականի ծնված Մովսես Մովսիսյանը:

Սերժ Սարգսյանը կառավարությունում է

Այսօր կառավարության հերթական նիստին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը: Կառավարության շենքի մոտ, ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս բողոքի ակցիաներ են ընթանում, սակայն անվտանգության աշխատակիցները ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ գործադիրի շենքին: Սերժ Սարգսյանը նիստի մեկնարկին հանդես եկավ ելույթով: Ելույթի մանրամասները քիչ անց:

Ի՞նչ պայմանավորվածություն կա Լոռու մարզպետի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այդ պաշտոնում նշանակվելուց հետո շարունակվում են կադրային փոփոխությունները: Շատ է խոսվում նաև մարզպետների փոփոխության մասին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի փոփոխության մասին հրապարակումները ողողել են մամուլը` արդեն իսկ վերջինիս մի քանի պաշտոնների հավանական թեկնածու ներկայացնելով. ասվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը նրան այլ պաշտոնում է տեսնում: Henaran.am-ը Արթուր Նալբանդյանից հետաքրքրվեց, թե իր հետ պաշտոնանկության կամ […]

Պաշտոնանկություններ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Արմեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու եւ Էդգար Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին հարցերը:

Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի հետ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խաթուովի հետ: ՌԴ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ` Ջամբուլատ Խաթուովը շնորհավորել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում […]

Ինչու Սեյրան Օհանյանը կատեգորիկ մերժեց. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից եւ կառավարության ւսրձակվելուց հետո, երբ պարզվել է, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվելու ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, Սերժ Սարգսյանը նրան երկու անգամ իր մոտ է հրավիրել եւ տարբեր պաշտոններ առաջարկել։ Սկզբում ՀԱՊԿ քարտուղարի, այնուհետեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, իսկ վերջում էլ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, սակայն նախկին նախարարը […]

Չհաջողեց ուզածի պես

«Նոր նշանակումներից հետո սպասումներս մեծանում են։ Վարչապետը մեծ գելերին դուրս հանեց, ու նշանակեց այնպիսի մարդկանց, ովքեր հասարակությանը հայտնի չեն, ու ավելի շատ դրական սպասելիք են առաջացնում», – անդրադառնալով վարչապետի ձևավորած կաբինետին՝ Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Վերջինս շեշտեց՝ զգացվում է, որ վարչապետին չհաջողվեց ամբողջապես  ձևավորել իր ուզած կաբինետը: «Բայց […]

Ի՞նչ են ասելու. Հայկական Ժամանակ

Երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» համալիրում տեղի է ունեցել Ծառուկյանի եւ ԲՀԿ վերնախավաի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը: Ըստ թերթի աղբյուրների` նախնական որոշում է կայացվել, որ Ծառուկյանը վրադառնում է: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ով է գալիս Սուրիկ Խաչատրյանի տեղը. Հայկական Ժամանակ

Այսօր աոավոտյան կաոավարության նիստի օրակարգում ընդգրկված է լինելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին հարցը։ Հանրապետականները նշում են, որ Լիսկան հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին առողջական խնդիրների պատճաոաբանությամբ։ Իշխանական շրջանակներից մեզ հաջողվեց ճշտել, որ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար քննարկվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, նախորդ անգամ. երբ Սուրիկ Խաչատրյանը ստիպված եղավ հրաժարական տալ Սյունիքի […]

Թշնամին «Իստիգլալ» և «Սև նետ» է կիրառել

Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի