Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, նախագահները հիմանականում խոսել է Սիրիայի հարցից։ Կողմերը կարևորել են Սիրիայում ընթացող բախումների դադարեցումը: Խոսվել է նաև Սիրիային հատկացվող մարդասիրական օգնության հարցում միջազգային հանրության ջանքերի ընդլայման մասին: Անդրադարձ է եղել նաեւ ռուս-թուրքական հարաբերություններին։