20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պուտինը կժամանի Հայաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նստաշրջանին: Այդ մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու իրադրությունը, ինչպես նաեւ կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման հարցերը։ Նշվում է նաեւ, որ հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային ահաբեկչությանը հակազդելու միջոցառումներին:

«Դալլաքյանն իր որդու հարսանիքին նախագահի կենացն ավելի շատ էր խմում, քան հարսի ու փեսայի»

«Անկեղծ ասած՝ զարմացած եմ Վիկտոր Դալլաքյանի արարքից ու հատկապես նախագահին վերաբերող արտահայտությունից: Ու ցավում եմ, որ Դալլաքյանը  նման արտահայտություն է թույլ տվել: Երկար ժամանակ է, ինչ իրեն ճանաչում եմ. կատարվածն ինձ համար անսպասելի էր: Ցանկացած մարդ ինքն է որոշում՝ դուրս գա՞լ կուսակցության շարքերից, թե՞ ոչ, բայց լավ չէ, որ նմանատիպ բաները կուսակցության ղեկավարի, նախագահի անվան […]

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին: Շնորհակալություն հայտնելով ՊԵԿ նախկին նախագահին կատարած աշխատանքի համար՝ վարչապետը նշել է, որ Հովհաննես Հովսեփյանն իր լուման ներդրել է ՊԵԿ-ի գործունեությունը կանոնակարգելու աշխատանքում: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Վարդան Հարությունյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ավելացրել, որ նրանից ակնկալում է արդյունավետ աշխատանք: Ընդգծելով […]

Վիկտոր Դալլաքյանը Ծառուկյանին համարում է պատվախնդիր անձնավորություն (վիդեո)

Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանին պատվախնդիր անձնավորություն է համարում: «Եթե նա վերադառնա քաղաքականություն, համոզված եմ, որ նա կգործի հանուն հայ ժողովրդի, հանուն իր երկրի: Ես Գագիկ Ծառուկյանին պատվախնդիր անձնավորություն եմ համարում», – ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք մրցակից է համարում Գագիկ Ծառուկյանին, ում` քաղաքականություն երադառնալու մասին լուրերը չեն դադարում: Նա շեշտեց, […]

«Մի խաբնվեք, ափսոս եք»

Երբ Պետրոս առաքյալը Հոգեգալստյան օրը խոսում էր լեզուներով, 15 ազգություն ներկա էր: Պետրոսը խոսում էր իր լեզվով ու 15-ը նրան հասկանում էին իրենց մայրենի լեզուներով: Եթե ձեր աղանդավոր «եկեղեցում» խոսում են լեզուներով, եկեք տեսնենք դա Աստծուց է, թե ոչ: Կանգնեք ու հրավիրեք 15 ազգություններ: Դուք խոսեք հայերեն, ու տեսնեք նրանք կհասկանա՞ն թէ ոչ: Պենտեկոստեի օրը լեզուներով […]

Պաշտոնանկությունները շարունակվում են

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանն ազատվել է պաշտոնից: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Միրիջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի […]

«Նման գնահատականները ես համարելու եմ հումորի մեծ զգացողության հետևանք». Վ. Դալլաքյան

  «Այն փաստերը, որ ներկացրի և այն ելույթը, որ ես ունեցա, պետք է հումորի մեծ զգացում ունենալ` դրանից հետո ինձ համեմատելու այլ մարդու հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսպես արձագանքեց դիտարկմանը, թե իր արած հայտարարության նման մի հայտարարություն էլ ժամանակին ՕԵԿ-ի` ներկայումս «Հայկական վերածննդի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էր արել: Նշենք, որ այսօր Դալլաքյանը […]

Լոռիում Ասրյան ազգանունով դատախազ չի աշխատում. պարզաբանում

ՀՀ գլխավոր դատախազությունն անհիմն է համարում «Լուսավոր Հայաստան»  կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե Վանաձորի քաղաքապետի քվեարկության ընթացքում դատախազությունից ներկայացուցիչ է եղել եւ իրենց սպառնացել է բաց քվեարկություն չանցկացնել։ Հայտարարությունը, թե դատախազությունից մարդ է եղել եւ կուսակցության անդամներին ասել է՝ բաց քվեարկություն չանցկացնեք, քրեական գործ կհարուցենք ձեզ վրա, զուրկ է հիմնավորումներից եւ չի համապատասխանում իրականությանը` […]

Նոր պաշտոնանկություն

ՀՀ վարչապետի որոշմամբ, Պավել Սաֆարյանն ազատվել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Պավել Սաֆարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

«Սառնարանից հանած դիակները գործ չունեն քաղաքական դաշտում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալի պաշտոններից ազատվելու համար, աղմկահարույց հայտարարություններ արեց   «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ  ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մասին: Անդրադառնալով այս ամենին՝ Էդմոն Մարուքյանն ասել է. «Բազմաթիվ զանգեր ստացա այս ամենի հետ կապված: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի